Սերժ Սարգսյանն իմացել է՝ եթե Փաշինյանը Շուշին չհանձնի, պատերազմը չի կանգնի․ էս ի՞նչ եք խոսում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Օրերս իր գրքի շնորհանդեսից հետո Սերժ Սարգսյանն անդրադարձավ Factor TV-ի լրագրողի այն հարցին, թե 2018թ. նա հրաժարական տվեց, Նիկոլ Փաշինյանին անցնցում հանձնեց իշխանությունը, որ ի՞նքը չստորագրեր նոյեմբերի 9-ի բովանդակությամբ մի փաստաթուղթ։ Երրորդ նախագահը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս պնդումը և խորհուրդ տվեց տեղեկանալ իր գործունեությանը բանակցային պրոցեսում՝ հավելոլով․ «Ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով՝ խնդրին լուծում տալ: Իսկ այդ հեքիաթները, որ պատմում են, նրանց ասեք, որ իրենք լավ հեքիաթագիր չեն»։ Պարո՛ն Նորիկյան, կարծում եք՝ անկե՞ղծ էր Սերժ Սարգսյանը։

-Երբ հետահայաց նայում ենք Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը և վերլուծում հրապարակային դիրքորոշումները, իսկապես հարց է առաջանում՝ ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանն իր կառավարման 10 տարիների ընթացքում, ինչո՞ւ տեղի ունեցավ 2018թ․ հեղափոխությունը՝ անարյուն հանձնվեց իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Այո՛, այդ հարցերն ինձ մոտ էլ են առաջանում։ Անցած տարի մեծ վերլուծություն հրապարակեցի՝ «Ինչո՞ւ է աղմկում Սերժ Սարգսյանը», և հանգել էի այն հետևության, որ Սերժ Սարգսյանին տանջում է մեղքի զգցումը։ Ով-ով, բայց Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի Արցախի հակամարտության էությունը, դրա զարգացման դինամիկան, միջազգային հանրության դիրքորոշումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատկերացումները կոնֆլիկտի լուծման վերաբերյալ, շատ լավ գիտի Ադրբեջանի ռազմական հնարավորությունների, այդ տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացման մասին, ռազմաքաղաքական բալանսի խախտման մասին՝ ի վնաս Հայաստանի։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի 2016 թվականի քառօրյա պատերազմի արդյունքներից հետո իրականացվելիք գործընթացների՝ «Սասնա ծռերի» ապստամբության, Կարեն Կարապետյանի՝ Հայաստան գալու և վարչապետ նշանակվելու հանգամանքների վերաբերյալ հարցերին։

-Ի՞նչ կար այդ իրադարձությունների տակ։

-Այդ հարցի պատասխանը Սերժ Սարգսյանը պետք է տա․ ի՞նչ կար։ Այսօր այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, թե իրենք ունակ էին լուծելու, բայց հիմա մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եկել է դավաճան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․․․ Լուծող էիք՝ լուծեիք 30 տարի և այսպիսի բեռ էլ չթողներիք մեր սերնդի վզին։

-Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ պատրաստ էր կարմիր գծերը չանցնելով՝ լուծում տալ խնդիրն։

-Ե՞րբ էր պատրաստ, երբ արդեն դրա լիազորությունը չունե՞ր։ Երբ լիազորություն ուներ, թող այդ հնարավորությունն օգտագործեր, լուծեր այդ հարցը։ Ընդ որում՝ անընդհատ թմբկահարվում է կազանյան գործընթացի մասին։ Շատ լավ, 2011թ․ Ալիևը Կազանում հրաժարվեց, մինչև 2016թ․ 5 տարի դեռ կար, թող այդ ընթացքում լուծեին հարցը։ Այդ ի՞նչ կարմիր գծերի մասին է խոսքը։ Այսինքն՝ 2018թ․ հետո միջազգային հանրության պատկերացումները փոխվելո՞ւ էին, «Լավրովի պլան» չէ՞ր լինելու, 5 շրջանների հարցը վերանալո՞ւ էր, ճանաչելո՞ւ էին Արցախի անկախությունը։ Ի՞նչ կարմիր գծեր պետք է փոխվեին, որ համաձայն լինեիք ու ստորագրեիք։

Սերժ Սարգսյանին խանգարեց «հակաղարաբաղյան» շարժումը՝ նա հենց այդպես էր բնութագրում հեղափոխությունը։

-Դա շատ կարևոր է։ Շատ կարևոր ու պատասխանատու հայտարարություններ են արվում։ Կուզենամ, որ Սարգսյանը մինչև վերջ անկեղծ լինի ժողովրդի հետ։ Բառացիորեն հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանին օգնել են իշխանության գալ։ Ովքե՞ր են օգնել՝ դրսի՞ ուժեր, ներսի՞ ուժեր։ Եթե օգնել են, փաստացի ՀՀ գործադիր իշխանության ղեկավար, նոր ընտրված վարչապետն էիք, և ձեր ենթակայությամբ էին ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, ՊՆ-ն էլ կառավարության անդամ էր, դուք գլխավորում էիք Անվտանգության խորհուրդը, ինչո՞ւ դուրս չէիք գալիս ժողովրդի առաջ և պարզ ասում, թե որ ուժերն են Նիկոլ Փաշինյանին օգնում իշխանության գալ։ Դուք այսօր հայտարարում եք, որ Նիկոլ Փաշինյանըն իրեն բերած ուժերի կամակատարն է, չի կարող չկատարել նրանց հրահանգները։ Այդ ո՞ւմ հրահանգներն է կատարում։ Այսինքն՝ եթե դուք հայտարարում եք, որ Փաշինյանը դավաճան, հողատու է, մյուս կողմից՝ հայտարարում եք, որ կամակատար է, ուրեմն հետևության ենք գալիս, որ Փաշինյանը կատարում է հրահանգներ։ Եթե դուք ազնիվ եք, հայտարարեք՝ ում հրահանգներն է կատարում Նիկոլ Փաշինյանը։ Ոչ պակաս կարևոր հայտարարություն է արել Դավիթ Շահնազարյանը՝ գաղտնազերծելով 2020թ․ հոկտեմբերի 22-ին իր և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած զրույցից հատված, որտեղ քննարկել են պատերազմի հնարավոր ելքերը, և Սարգսյանն ասել է՝ մինչև Շուշին չհանձնի, պատերազմը չի կանգնեցնի։

-Այսինքն՝ այդ պահանջն իրեն էլ են ներկայացրել ժամանակին, և գիտեր, որ Ալիևի ախորժակը Շուշի՞ն է։

-Այո՛, ես չեմ բացառում․․․ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն առնվազն 20 օր առաջ իմացել է, որ մինչև Շուշին չհանձնեն, պատերազմը չի կանգնի։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Բա ինչո՞ւ ժողովուրդը նոյեմբերի 9-ի գիշերն իմացավ, որ Շուշին հանձնվում է և զինադադար է կնքվում։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանի համար կարմիր գծերից այն կողմ էր Շուշիի հանձնման պահանջը։ Սերժ Սարգսյանը և իր նախորդն ուղղակի փախել են պատասխանատվությունից և այսպիսի Հայաստան են մեզ ժառանգել, պատերազմ են մեր սերնդին ժառանգել։ Այլ խնդիր է, որ այս իշխանությունը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և ճակատագրական սխալ արեց՝ ազնվորեն պետք է ստացած ժառանգության մասին ներկայացնեին հանրությանը, ոչ թե փորձեին սրբագրել՝ բանակցային գործընթացը սկսել զրոյական կետից, այդ զրոյական կետը բերեց հասցրեց այս «կրախին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան