Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացել են 11-րդ տուրի հանդիպումները: Առաջին շրջանի վերջին տուրի կենտրոնական խաղում երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով տնային հաղթանակ է տարել առաջատար «Նոայի» նկատմամբ, որին արդեն զիջում է 2 միավոր:
Տուրը հաղթական է ստացվել նաև «Ալաշկերտի», «Փյունիկի», «Վանի» և «Սյունիքի» համար:
Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր
«Արարատ-Արմենիա» – «Նոա»՝ 2:1
Սանդրո Լիմա, 9, Արամ Խամոյան, 22, ինքնագոլ – Մարկո Լազետիչ, 81
«Փյունիկ» – «Գանձասար»՝ 3:0
Սեադ Իսլամովիչ, 59, Իասոնաս Պիկիս, 76, Դավիթ Դավթյան, 83 (ինքնագոլ)
«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 0:1
Ֆիլիպ Էջիկե, 86
«Վան» – «Արարատ»՝ 2:1
Ռաֆայել Դո Նասիմենտո դե Ժեզուս, 40, Ջոսուե Գաբա, 67 – Օկեչուկվու Պռեսիուս Չուկվու, 27
«Սյունիք» – ԲԿՄԱ՝ 4:1
Օդինակաչի Գադսուիլ Էմանուել, 56, 90+1, 90+3, Վահագն Հայրապետյան, 84 – Ալյոշա Խաչատրյան, 32
«Սարդարապատ» – «Ուրարտու»՝ 0:0
Դավիթ Եղիազարյան

