Երբ «40 տարվա մանկավարժ» լինելը հաշիվ չէ․ մինչև օգոստոս մի շարք ուսուցիչներ կկորցնեն աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
Բոլորը

Օգոստոսի 20-ից բարձրագույն կրթություն և մանկավարժի համապատասխան որակավորում չունեցող ուսուցիչներն իրավունք չեն ունենա աշխատել դպրոցում: Այս դրույթն ամրագրված է «Հանրակրթության մասին» օրենքում դեռևս 2009-ից:

Երգ-երաժշտության ուսուցչուհի Նելլի Դանիելյանը, օրինակ, միջին մասնագիտական կրթությամբ 30 տարի շարունակ դասավանդել է հանրակրթական դպրոցում: Այս տարվա սեպտեմբերից, սակայն, ուսուցչուհին փաստացի գործազուրկ է մնալու:

«Երեսուն տարի աշխատել եմ դպրոցում, ի՞նչ անեմ։ Ունեմ մասնագիտական կրթություն, երգ-երաժշտության ուսուցչուհի եմ, խմբավար, իմ դիպլոմում գրված է՝ երգ-երաժշտության ուսուցչուհի, հիմա ի՞նչ գնամ սովորեմ, որ նորից աշխատեմ որպես ուսուցչուհի: Այս որոշման հետևանքով գործազուրկ եմ դառնում, տան միակ աշխատողն եմ, չգիտեմ՝ ինչպես պետք է ընտանիք պահեմ»,- ասում է նա:

Ի դեպ, օրենքի այս դրույթով նախատեսված ժամկետը նախկինում մի քանի անգամ երկարաձգվել է։ Այս տարի արդեն ԿԳՄՍ նախարարությունում որոշել են այլևս չերկարաձգել այն:

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը շեշտում է՝ այս տարիների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է տրվել հեռակա ուսուցմամբ բավարարել օրենքի պահանջը․ «Սակայն եթե մենք պարբերաբար երկարացնում ենք ժամկետը, ստացվում է, որ ունենում ենք արտոնյալների խումբ, որոնց վրա օրենքի պահանջն ուղղակի չի տարածվում»։

Հայաստանի մոտ 40 հազար ուսուցչից 1405-ը չունի բարձրագույն կրթություն․ նրանցից 65-ը միջնակարգ կրթություն ունի, 1340-ը՝ միջին մասնագիտական: Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցում, օրինակ, օգոստոսից միանգամից 5 ուսուցիչ կզրկվի աշխատանքից:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում ուսուցիչների զգալի դեֆիցիտի ֆոնին նրանց այս կերպ փաստի առաջ կանգնեցնելը ողջամիտ չէ: Փորձագետը շեշտում է՝ Հայաստանում ունենք 100-ից ավելի դպրոցներ, որտեղ ուսուցիչների թափուր հաստիքներ կան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան