Որոշումն ընդունվեց․ վաղն Ազգային ժողովը կորոշի՝ Մանվել Գրիգորյանին զրկե՞լ պատգամավորական մանդատից, թե՝ ոչ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանին ներկայացնել այն իրավական կարգավորումը, որով առաջարկվում է գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որպեսզի հասարակությունը ևս մեկ անգամ համոզվի, որ Կառավարությունը գործում է միայն ու միայն օրենքի դաշտում։ 

Փոխնախարարը նկատեց, որ սահմանադրականության պահպանմամբ՝ ԱԺ-ն կարող է արտահերթ նիստ գումարել, երբ կա հրատապ լուծում պահանջող հարց և այստեղ օրենքի խախտում չկա։ 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նկատեց, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի և ձեռք բերված հիքմերի, ամբողջապես օրինական է հրավիրել արտահերթ նիստ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

«Քրեական գործով ձեռք բերված հիմքները տալիս են հնարավորություն՝ նախաձեռնել արտահերթ նիստ՝  խնդրի լուծումն ապահովելու համար։ ԱԺ կանոնակարգ օրենքը ունի մեկ այլ կարգավորում, ըստ որի,  կարելի է արտահերթ նիստ գումարել նաև ոչ աշխատանքային օրը»,- ասաց Գլխավոր դատախազը։

Կառավարությունը կողմ քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու հարցին և վաղը Ազգային ժողովը կորոշի՝ զրկե՞լ Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից, թե՝ ոչ: 

Մանրամասները՝ տեսանյութում։