Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների համար նախատեսվում է խստացնել վարչական պատասխանատվությունը։ ՆԳՆ-ի մշակած օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանքներ սահմանել կամ բարձրացնել, որոշ դեպքերում նաև կկիրառվեն տուգանային միավորներ։ Համապատասխան նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Փոփոխություններից մեկը վերաբերում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները չկատարելուն։ Դրա համար նախատեսվում է 10 հազար դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։

10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր կարող է սահմանվել նաև այն դեպքում, եթե վարորդը տրանսպորտային միջոցը տեղակայի երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում։

Խստացվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու, ինչպես նաև երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար նախատեսված պատասխանատվությունը։ Գործող 5 հազար դրամ տուգանքի փոխարեն առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Առանձին փոփոխություն նախատեսվում է մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման համար։ Գործող 5 հազար դրամ տուգանքի փոխարեն առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
ՆԳՆ-ն հիմնավորման մեջ նշում է, որ 2025 թվականին առանց մանկական պահող հարմարանքների երեխաների փոխադրման հետ կապված արձանագրվել է 11 հազար 198 իրավախախտում՝ 2024 թվականի համեմատ 5747-ով ավելի։

Միաժամանակ, 2025 թվականին մինչև 12 տարեկանների մասնակցությամբ գրանցվել է 404 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 11 մարդ զոհվել է, 487-ը՝ վիրավորվել։

Փաթեթով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել վարորդների՝ թմրանյութ օգտագործած վիճակում գտնվելու փաստի ստուգման կարգում։ Գործող կարգավորմամբ նման կասկածի դեպքում ստուգումն իրականացվում է արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպություններում։ Առաջարկվում է հնարավորություն տալ տեխնիկական միջոցներով ստուգելու նաև թքի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս փոփոխությունը պետք է հնարավորություն տա առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում մեքենա վարելու դեպքերը։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև ոստիկանությանը վերապահել մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և որոշումներ կայացնելու իրավասությունը։

Նախագիծը հարթակում կմնա մինչև հոկտեմբերի 14-ը, ապա կներկայացվի Կառավարության նիստում, իսկ հավանություն ստանալու դեպքում՝ խորհրդարանում։

Արփի Հակոբյան