Զախարովան արձագանքել է ԵՄ դիտորդական առաքելության մասին Փաշինյանի խոսքերին

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելու փորձեր են, ապա դրանք հաջողված չեն։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանելով Փաշինյանի հայտարարությանը, թե ԵՄ առաքելությունը կոչված է ցրելու Ադրբեջանի այն պնդումները, թե ՌԴ-ն և ՀՀ-ն պատերազմ են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի։

«Եթե նման հայտարարությունները ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելու փորձեր են, ապա դրանք դժվար թե կարելի է հաջողված համարվել։ Ռուս խաղաղապահները խաղաղություն են ապահովում Լեռնային Ղարաբաղում, մեր սահմանապահներն աշխատում են նաև Հայաստանում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում։ Երբեք այս առումով չենք լսել Բաքվի մտավախությունները։ Միևնույն ժամանակ, գիտենք Ադրբեջանի քննադատական վերաբերմունքը ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ»,- հայտարարել է Զախարովան՝ քմծիծաղով նշելով, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես շարադրվել է։

«Ակնհայտ է, որ Բրյուսելն իր առջև խնդիր է դրել փոխել տարածաշրջանում ստեղծված անվտանգային համակարգը։ Դրա անկյունաքարը ռուս զինվորականների ու սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաև ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով, թե հուսով է, որ ՀՀ-ում սա լավ հասկանում ու հաշվի են առնում։

Նա նաև նշել է, որ ՌԴ-ն բաց է մնում ՀՀ-ի հետ բանակցությունների համար։

Տաթև Ֆռանգյան