ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային արտահանումների մասին, որոնք խթանում են ՌԴ-ի ռազմական հնարավորությունները

Լուրեր

09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
Բոլորը

Միացյալ Նահանգները վերջին օրերին նախազգուշացրել է Թուրքիային քիմիական նյութերի, միկրոչիպերի և այլ ապրանքների՝ Ռուսաստան արտահանման մասին, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայում Մոսկվայի սանձազերծած ռազմական գործողություններում․ Վաշինգտոնը կարող է պատժել սահմանափակումները խախտող թուրքական ընկերություններին և բանկերին, գրում է Reuters-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Բրայան Նելսոնն այցելել է Թուրքիայի կառավարության և մասնավոր հատվածի պաշտոնյաներին՝ կոչ անելով ավելի շատ համագործակցել՝ խափանելու նման ապրանքների հոսքը:

Բանկիրների հետ զրույցում Նելսոնն ասել է, որ դեպի Ռուսաստան արտահանման զգալի աճը թուրքական ձեռնարկություններին «հատկապես խոցելի է դարձնում հեղինակության և պատժամիջոցների ռիսկի նկատմամբ» կամ կորցնում է մուտքը G7-ի շուկաներ: Նա նշել է, որ պետք է «հավելյալ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ խուսափելու հնարավոր երկակի նշանակության տեխնոլոգիաների փոխանցումների հետ կապված գործարքներից», որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից։

ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա անանունության պայմանով ասել է, որ Անկարայում և Ստամբուլում կայացած հանդիպումներում Նելսոնը և նրա պատվիրակությունը կարևորել են տասնյակ միլիոնավոր դոլարների արտահանումը դեպի Ռուսաստան, ինչը մտահոգություն է առաջացրել։

«Զարմանալի չէ, որ Ռուսաստանն ակտիվորեն փորձում է օգտագործել պատմական տնտեսական կապերը Թուրքիայում։ Հարցն այն է, թե ինչպիսին է լինելու Թուրքիայի պատասխանը»,- ասել է պաշտոնյան։

Բրայան Նելսոնի այցը Թուրքիա վերջինն է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնց նպատակն է ուժեղացնել ճնշումն Անկարայի վրա՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների կիրառումն ապահովելու համար: Նելսոնը թուրք բանկիրներին հորդորել է ուժեղացված ուսումնասիրություն կատարել Ռուսաստանի հետ կապված գործարքների վերաբերյալ և նշել, որ ռուս օլիգարխները շարունակում են գնել գույք և զբոսանավեր Թուրքիայում:

Աղբյուրը նաև նշել է, որ թուրքական ընկերությունների հետ առանձին բանակցություններում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը, ենթադրաբար, խուսափում է արևմտյան վերահսկողությունից՝ համալրելու պլաստիկի, կաուչուկի և կիսահաղորդիչների պաշարները, որոնք արտահանվող ապրանքների մաս են կազմում և օգտագործվում են զինվորականների կողմից։

Հավելենք, որ Թուրքիան չի միացել ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներին և շարունակում է ընդլայնել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Էմմա Չոբանյան