Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագիրը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր Ազգային դաշինքը, որը բաղկացած է վեց կուսակցություններից,  հրապարակել է «Համատեղ քաղաքականության կոնսենսուսային տեքստ» անվանումով իր նախընտրական մանիֆեստը, գրում են թուրքական լրատվականները։

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, աջ կենտրոնամետ İYİ (Լավ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, իսլամիստական Saadet կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն, Ժողովրդավարություն և առաջադիմություն կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, Ապագա (Gelecek) կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն և Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Գյուլթեքին Ույսալը միասին մասնակցել են մայրաքաղաք Անկարայում անցկացված  միջոցառմանը։

Ծրագիրը ներառում է 2300 դրույթ 75 հարցերի շուրջ, հիմնականում կենտրոնացած է 9 թեմաների շուրջ՝ օրենք, պետական կառավարում, հակակոռուպցիա ու թափանցիկություն, ֆինանսներ ու զբաղվածություն, գիտություն, ինովացիա, թվային փոխակերպում, կրթություն,  սոցիալական քաղաքականություն, արտաքին քաղաքակություն, պաշտպանություն, անվտանգություն ու միգրացիա, ոլորտային քաղաքականություն։

Իսկ ահա նախագահի միասնական թեկնածուի անունը ընդդիմադիր դաշինքը հրապարակելու է փետրվարի 13-ին։

Էմմա Չոբանյան