Ինչ ազդեցություն է ունեցել Ուկրաինայում ՌԴ-ի պատերազմն Ադրբեջանի տնտեսության վրա․ DW-ի անդրադարձը

Լուրեր

25.11.2024 | 16:50
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
25.11.2024 | 16:42
ՀՀ-ն չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
25.11.2024 | 16:34
«Այդպես ավելի լավ է բոլորի համար». Պապուաշվիլին՝ Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների բացակայության մասին
25.11.2024 | 16:23
Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը
25.11.2024 | 16:10
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Հայաստանի բյուջեն «ռազմականացված» է որակել
25.11.2024 | 15:59
Գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ․ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
25.11.2024 | 15:47
Կիպրոսը ծրագրում է անդամակցել ՆԱՏՕ-ին
25.11.2024 | 15:36
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ
25.11.2024 | 15:28
ՀՀ-ից մեկնած կանադացի լրագրողի մուտքը Թուրքիա արգելափակվել է՝ ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումները քննադատելու համար
25.11.2024 | 15:17
Խախտումներ շինհրապարակում. ԲԸՏՄ
25.11.2024 | 15:09
ՌԴ-ն սկսել է նախապատրաստվել Զապորոժիեն գրավելուն. The Economist
25.11.2024 | 15:00
Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյա է կալանավորվել, փոփոխություններ Վրաստանի կառավարության կազմում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 14:54
Հնդկաստանը Pinaka համակարգերի առաջին խմբաքանակն է մատակարարել Հայաստանին․ ԶԼՄ
25.11.2024 | 14:46
Վրաստանի իշխող կուսակցությունն արագացնում է նոր նախագահի ընտրությունը
25.11.2024 | 14:41
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

2022 թվականի մարտին, Ուկրաինայում պատերազմի համար ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին, շատ օտարերկրյա փորձագետներ կանխատեսում էին, որ Ադրբեջանը կարող է զգալիորեն օգուտ քաղել Եվրոպա գազի վաճառքից։ Երկրի ներսում փորձագետները սկզբում թերահավատ էին այդ հարցում: Ի՞նչ արդյունքներ կարելի է ամփոփել գրեթե մեկ տարի անց։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքները լուրջ ազդեցություն ունեցե՞լ են Ադրբեջանի տնտեսության վրա։ Այս հարցերին է անդրադարձել DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանից նոր մակարդակի գազի մատակարար դուրս չեկավ։ Ադրբեջանից գազի ընդհանուր արտահանումը 2022 թվականին կազմել է մոտ 19 միլիարդ խորանարդ մետր, ինչը 5,4 տոկոսով ցածր է 2021 թվականի ցուցանիշից, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։ Դրանից 9 միլիարդ խորանարդ մետրից մի փոքր ավելին գնացել է Եվրոպա։

Ճիշտ է, թանկացման շնորհիվ վաճառված գազի ընդհանուր արժեքը, նախորդ տարվա համեմատ, գրեթե երեք անգամ ավելին է եղել՝ շուրջ 15 մլրդ դոլար, բայց գանձարանի զգալի համալրման մասին խոսելն ավելորդ է։ Անկախ տնտեսագետ Թողրուլ Վելիևի կարծիքով՝ Ադրբեջանը, որպես գազ մատակարարող, նոր մակարդակի չի հասել և տեսանելի ապագայում դա չի կարողանա անել։

Ադրբեջանը ֆիզիկապես չի կարող ուղղակի վերցնել և կտրուկ ավելացնել գազի արտահանումը, արդյունահանման ներկայիս ծավալը և խողովակաշարերի հնարավորությունները դա թույլ չեն տալիս։ Բացի այդ, ըստ պայմանավորվածությունների՝ Ադրբեջանը պետք է տարեկան որոշակի ծավալով գազ մատակարարի հարևան Թուրքիային ու Վրաստանին։ Եվրամիության հետ չկան հստակ պայմանավորվածություններ. միայն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության հուշագիրը, որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսին, որով Ադրբեջանը կարող է կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա առաջիկա հինգ տարում։

«Առանցքային բառը «կարող է»-ն է, բայց ոչ՝ պարտավորված է, դրա համար Ադրբեջանը պետք է շատ լուրջ գումարներ ծախսի արդյունահանումն ավելացնելու համար, իսկ այդ ծախսերը շուտով չեն մարվի: Իսկ մինչ 2030 թվականը Եվրոպան նախատեսում է զգալիորեն մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների դերը, իսկ այդ ժամանակ ադրբեջանական գազի կարիքը կվերանա։ Կամ, գուցե, ավելի շուտ դրա կարիքը չունենան, եթե հանգամանքները փոխվեն: Այնպես որ՝ Ադրբեջանի իշխանություններն այնքան էլ չեն ցանկանում մեծացնել իրենց հզորությունները»,- բացատրում է Վելիևը։

Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականին, Վրաստանի և Հայաստանի համեմատ, բավականին համեստ է եղել՝ 4,6%՝ 12-13%-ի դիմաց։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Վրաստանում և Հայաստանում բազմապատիկ ավելի են եղել ռուս միգրանտները, որոնք ժամանել են Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց, այնուհետև Ռուսաստանի Դաշնությունում հայտարարված մոբիլիզացիայից հետո։ Բազմաթիվ պատճառներով, որոնցից մեկը վիզային սահմանափակումներն են, Ադրբեջանը շատ ավելի քիչ ժողովրդականություն էր վայելում ռուսների շրջանում:

Բաքու են տեղափոխվել հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիները կամ այնտեղ ազգականներ ունեցող ռուսները, ինչպես նաև ՏՏ ոլորտի մի քանի հարյուր մասնագետներ, ովքեր տեղավորվել են թանկարժեք բնակելի համալիրներից մեկում՝ ստեղծելով իրենց փակ համայնքն այնտեղ։

Թողրուլ Վելիևը նվազագույն է գնահատում հնարավորությունները, որ նրանք իսկապես կազդեն երկրի տնտեսության կամ ՏՏ ոլորտի զարգացման վրա. «Այո, ՏՏ ոլորտի մի քանի հարյուր մասնագետներ պաշտոնապես մուտք են գործել երկիր, բայց իրականում նրանք Ադրբեջանում են միայն ֆիզիկապես, բայց շարունակում են աշխատել իրենց ռուս և արտասահմանյան հաճախորդների համար և մինչ այժմ ընդհանրապես չեն ինտեգրվել ադրբեջանական իրականությանը»:

Սակայն 2022 թվականի սեպտեմբերին ֆիզիկական անձանցից Ադրբեջան կատարվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 2,7 մլրդ դոլար։ Սա 3,6 անգամ ավելի է, քան նախորդ տարի, և ընդհանուր առմամբ ռեկորդային ցուցանիշ է երկար տարիների ընթացքում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զգալիորեն քիչ ռուսներ են եկել Ադրբեջան, ի տարբերություն հարևան երկրների, վարձակալության գներն այստեղ այդքան էլ չեն բարձրացել։ Բայց մնացած գրեթե ամեն ինչի համար գները բարձրացել են։ Սննդամթերքի գներն ամենաշատն են թանկացել. Ադրբեջանում պարենային ապրանքների միջին տարեկան գնաճը դեկտեմբերին կազմել է 19%:

Պաշտոնյաները դա պայմանավորում են ներմուծող երկրներում գնաճով և հումքի ու տրանսպորտի համաշխարհային գների աճով: Այս բացատրության հետ համաձայն են անկախ փորձագետները։ Բայց հավելում են, որ համաշխարհային գնաճի հետևանքներն այդքան լուրջ են դարձել Ադրբեջանի համար, քանի որ երկիրը գրեթե ամբողջությամբ կախված է ներմուծումից, իսկ բնակչության իրական եկամուտները չեն աճում։

Կառավարությունը պնդում է, որ սոցիալական նախագծերի ու ծրագրերի միջոցով փորձում է «մեղմացնել համաշխարհային ճգնաժամի հետեւանքները ժողովրդի համար»։ Գործնականում դա նշանակում է, որ, օրինակ, 2023 թվականի հունվարի 1-ից երկրում նվազագույն աշխատավարձը բարձրացել է 15%-ով՝ հասնելով 345 մանաթի (մոտ 203 դոլար)։

Տաթև Ֆռանգյան