Քննարկվել են հաշմանդամային սպորտի ոլորտում առկա խնդիրները

Լուրեր

07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների:

ԿԳՄՍՆ-ից տեղեկանում ենք, որ հաշմանդամային սպորտի խնդիրների, նախորդ տարի իրականացված միջոցառումների և 2023 թվականին սպասվելիք ծրագրերի վերաբերյալ քննարկմանը ներկա են եղել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ստաս Նազարյանը, նախարարության և այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պետության կողմից հաշմանդամային սպորտին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումից հետո, բնական է, պահանջները ևս մեծանում են՝ դրանց վերաբերյալ հետևողական մոտեցում ենթադրելով:

2022 թվականին հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների ծրագրով պետական ֆինանսավորմամբ նախատեսված է եղել ավելի քան 112 մլն դրամ. փաստացի ծախսվել է 82 մլն 500 հազար դրամ: 2023 թվականին պետական բյուջեով հաստատվել է 127 մլն դրամ ֆինանսական աջակցություն՝ ֆեդերացիաների ներկայացրած միջոցառումների ցանկի հիման վրա:
Հաշմանդային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են ադապտիվ սպորտի զարգացմանն ուղղված քայլերի միասնական և համակարգված մոտեցման անհրաժեշտությունը:

Նրանք ներկայացրել են 2022 թվականին իրականացրած միջոցառումները, գրանցած արդյունքները և խոսել նաև այս տարի նախատեսված ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձեր են կատարվել անվասայլակով բասկետբոլի, պարաաթլետիկայի, պարածանրամարտի, պարաբազկամարտի, հաշմանդամային սեղանի թենիսի և մի շարք այլ մարզաձևերում իրականացված աշխատանքներին: Ընդգծվել է, որ միջազգային մրցաշարերի մասնակցության համար մարզիկների ընտրությունը պետք է կատարվի՝ հիմնվելով Հայաստանի առաջնությունների արդյունքների վրա:

«Սպորտում կան մրցումներ՝ հստակ չափորոշիչներով: Մրցման մեջ է որոշվում, թե ով է ուժեղ, ով՝ թույլ և ով պետք է մեկնի մրցման: Որոշ կազմակերպություններ, չանցկացնելով Հայաստանի առաջնություններ, ձևավորում են ազգային հավաքականներ: Սա անընդունելի է: Պետք է բացառենք այսպիսի տարերային բնույթով հավաքականների կազմերի ընտրությունը»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ հարաբերությունները դարձնելով ավելի թափանցիկ և գործընկերային, ինչպես նաև երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ բացառելով խտրական և կողմնակալ վերաբերմունքը:

Նշենք, որ մինչև 2019 թվականը պետական ֆինանսական աջակցություն է ստացել հաշմանդամային սպորտով զբաղվող ընդամենը 4 հասարակական կազմակերպություն, իսկ դրամական աջակցության ընդհանուր չափը կազմել է մոտ 9 մլն դրամ, որը կարող էր ավելանալ՝ տվյալ տարում Պարալիմպիկ կամ Սուրդլիմպիկ խաղերի առկայությամբ պայմանավորված:

2022 թվականին ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների ծրագրով իրականացվել են Հայաստանի 9 առաջնություն, ուսումնամարզական 3 հավաք, զանգվածային 3 միջոցառում: Հաշմանդամություն ունեցող մարզիկները մասնակցել են միջազգային 9 մրցման, նվաճել 15 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե մեդալ: