Փաշինյանը պիտի՛ Պուտինին ասի՝ միջանցքը եթե չբացեք, ԼՂ-ում մարդ չի մնա, ձեր զորքն էլ դուրս կգա․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ՀՀ քաղաքացիներն ի՞նչ եզրակացնեն՝ ի վերջո, ՌԴ-ն ռազմական, դիվանագիտական ճնշումներ գործադրե՞լ է ՀՀ-ի իշխանությունների վրա՝ Միութենական պետություն մտնելու հարցով, թե՝ ոչ։ Եթե ՀՀ ԱԽ քարտուղարի ակնարկներից հնարավոր էր եզրակացնել, որ ՀՀ-ի դեմ ռազմական ու դիվանագիտական հարձակումները նաև այդ հարցով կարող են լինել, ապա Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքերը ավելի խճճեցին թեման։ Ասաց՝ պաշտոնական առաջարկ չի եղել և չէր կարող լինել, բայց․․․ «Իրականությունն այդքան էլ պարզ չէ ցավոք, որքան թվում է, և երբեմն խորը պիտի դիտարկենք հարցերի ենթատեքստը, գլոբալ ենթատեքստերը»։ Հստակեցնող հարցին՝ եղե՞լ են ոչ պաշտոնական ճնշումներ, նա պատասխանեց․ «Ոչ պաշտոնական խողովակով ճնշում կարելի է համարել նաև փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթը, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ թեև պաշտոնական առաջարկ չկա Մոսկվայից Երևանին՝ Միութենական պետություն մտնելու հարցով, բայց իրականում ՌԴ-ն իր իրական ասելիքը չի հնչեցնում պաշտոնական խողովակով․ «Այն, ինչ ռուսական կողմն ասում է պաշտոնական հանդիպումներում, դա այն է, ինչ որ գրված է փաստաթղթերի մեջ, որ ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերն է, որ ՀՀ տարածքների և սահմանի անձեռնմխելիությունն իր համար կարմիր գիծ է և պաշտպանելու պարտականություն ունեն մեր սահմանները։ Ցավոք, իշխանությունն ուշացած հասկացավ, որ ռուսները չեն ասում այն, ինչ իրականում նկատի ունեն։ Անում են այն, ինչ ասվում է փորձագիտական մակարդակում։ Եվ դրանից ՀՀ իշխանությունները հասկանում են, որ ՌԴ-ի իրական ցանկությունները փորձագիտական մակարդակում ասվածներն են»։

Այսինքն՝ Մոսկվան Երևանին ճնշում է փորձագետներո՞վ․ «Իհարկե, փորձագետներով չեն ճնշում, ճնշում են Լաչինը չբացելով։ Ի՞նչ է տեղի ունենում՝ փակվում է Լաչինը, և Մոսկվան ոչինչ չի անում։ Մոսկվան ուզում է, որ Երևանը գա ու խնդրի։ ՀՀ-ն էլ ասում է՝ դա քո պարտականությունն է։ Մոսկվան ոչինչ չի անում, որովհետև Երևանը լավ չի խնդրում։ Եվ այնտեղից եկող ակնարկներն այն են՝ լավ խնդրեք, ի՞նչ եք տալիս դրա դիմաց։ Եվ փորձագիտական մակարդակում ասում են, որ ուզում են ՀՀ-ից միջանցք, ուզում են ՀՀ-ն մտնի Միութենական պետություն։ Բնական է՝ դա պաշտոնական մակարդակում չեն ասելու, հասկացնել են տալիս, որ Երևանը լավ չի խնդրում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան