Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի իր պաշտոնը

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին, որն ուժի մեջ կմտնի հունվարի 5-ից:

Ռիքերի՝ որպես Կովկասի բանակցությունների ավագ խորհրդականի արդյունավետ աշխատանքն արագացրեց փոխգործակցությունը և օգնեց կառուցել անհանգիստ տարածաշրջանում խաղաղության հաստատման կառուցվածքային գործընթաց: Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները հատկացնում է՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ, ինչպես նաև աջակցելու Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ որպես Ժնևի միջազգային քննարկումների մեր պատվիրակության ղեկավար»,- ասել է Փրայսը:

Փրայսի խոսքերով՝ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խաթարում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու ԱՄՆ հանձնառությունը:

«ԱՄՆ-ը շարունակում է երկկողմ հիմունքներով համագործակցել համախոհ գործընկերների հետ, ինչպիսին ԵՄ-ն է, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերը նշանակվել էր Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Ռիքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, այցելել էր տարածաշրջան։