Զախարովան ասաց ՀՀ-ին՝ հույսներդ կտրեք ՌԴ-ից Ադրբեջանի դեմ պայքարում․ սխալվե՛լ ենք՝ մեր անվտանգությունը նրա հետ պայմանավորելով․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 23:05
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատար է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ Օրբանը 2-րդ տեղում է
12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
Բոլորը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ՌԴ-ի համար հնարավորություն է ստեղծվել լինել ՀՀ-ի հետ և պաշտպանել նրա ինքնիշխանությունը։ Մոսկվան ընդունո՞ւմ է իր դաշնակցային դերը ՀՀ-ի հանդեպ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում։ Այս հարցին ի պատասխան՝ Զախարովան ասել է, որ ՌԴ-ն իր միջնորդական առաքելության մեջ հաշվի է առնում իր դաշնակցային հարաբերությունները թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի հետ։

«Մենք հաշվի ենք առնում, որ կապված ենք դաշնակցային պարտավորություններով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար, որպես միջնորդ, մենք միշտ այնպիսի դիրք ենք գրավում, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը: Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ գիտեն այս մասին»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Սա չի՞ նշանակում, որ Մոսկվան ուղիղ ասում է՝ հույսներդ կտրեք ինձանից, Ադրբեջանի դեմ որևէ քայլ չեմ անելու, և սա ի՞նչ գործողությունների պետք է մղի ՀՀ կառավարությանը։

Քաղաքագետ Էմիլ Օդուխանյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի մեջ հավասարության նշան վաղուց է սկսել դնել, և նրանց դաշնակցային հարաբերությունների իրավական հիմքը 2022-ի փետրվարի 22-ին դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրումն էր Ալիևի և Պուտինի միջև։

«Իրենք ռազմավարական դաշնակիցներ են և միասին ստեղծել են մի իրավիճակ, երբ ոչ թե ՀՀ-ն է մտել Ադրբեջանի տարածք, այլ հակառակը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում Ադրբեջանն է ներխուժողը։ Մենք տեսանք, որ ՀՀ-ն փորձեց բոլոր գործիքներն օգտագործել, ինչն ապարդյուն էր։ Հիմա իրենք ասում են՝ դադարեք մեզ վրա հույս դնել, և մենք իրականում վաղուց ենք դադարել հույս դնել ՌԴ-ի վրա։ Մենք այսօր փորձում ենք գտնել այլընտրանքներ՝ լուծելու իշխանության կողմից արդեն հրապարակայնորեն բարձրաձայնվող խնդիրները։ Իրավիճակն այնպիսին է, որ ՌԴ-ի հետ այլևս հույս չենք կարող կապել անվտանգության հարցերով։ Հույսը փխրուն կատեգորիա է քաղաքականության մեջ, մենք հաշվարկով պիտի առաջնորդվենք՝ հասկանալով թե՛ ՌԴ-ի շուրջ իրավիճակը, թե՛ նրա առաջնահերթությունները՝ իր էներգակիրներն արտահանելու իմաստով։ Չէ՞ որ ՌԴ-ի լավագույն օգնականն ու աջակիցը Թուրքիան և Ադրբեջանն են»,- ասաց Էմիլ Օրդուխանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան