Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի է Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագա սերունդներին թողնելու՝ ՌԴ առաջարկը

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

Բաքվի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագա սերունդներին թողնելու ՌԴ առաջարկն անընդունելի է։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել ապագա սերունդներին։ Բաքուն իր դիրքորոշումն այդ հարցում արդեն արտահայտել է»,- ասել է Բայրամովը։

Ի դեպ, Ադրբեջանը, որը մշտապես հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի, ստացվում է՝ ընդունում է, որ հարցը, այնուամենայնիվ, քննարկում է։

«Մենք պետք է հիմնվենք մեր օրակարգի, մեր առաջարկների վրա։ Առաջին իսկ օրից հայտարարել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերի շրջանակում»,- ասել է Բայրամովը։

Հավելենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ներխուժումից առաջ ռուսական այս առաջարկը կողմերին ներկայացրել էր ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Պաշտոնական Մոսկվան տարբեր հայտարարություններով նշել է, թե, իբր, Հայաստանն է այն մերժել։

Պաշտոնական Երևանն էլ հայտարարել է, որ ՀՀ-ն ընդունել է ռուսական առաջարկն ու Մոսկվայից ակնկալում է սեփական առաջարկներից չհրաժարում։

Ադրբեջանը պաշտոնապես առաջին անգամ է հայտարարում, որն հենց ինքն է մերժել ՌԴ առաջարկները։

Էմմա Չոբանյան