Այն, որ իշխանությունը հրաժարվում է գնալ բանակցությունների, անընդունելի է․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
Բոլորը

Պայքարող հայերը ցույց են տալիս, որ իրենց ոգին անկոտրում է և որ արցախցին իրավունք ունի ապրելու իր իսկ պատմական հայրենիքում՝ Արցախում․ դրա համար անհրաժեշտ է անվտանգության և կայուն զարգացման միջավայր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն, և այն բացելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների գործունեությանը՝ Օհանյանն ընդգծեց․ «Պետք է պայքարել, իսկ այդ պայքարում իրավունք չունենք արցախցուն միայնակ թողնելու․․․ Չպետք է խորշել և վախենալ ինքնորոշում բառից, Արցախի Հանրապետություն արտահայտությունից՝ տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմին, բոլոր այն ճնշումներին, որոնց տակ ՀՀ իշխանությունները գտնվում են…

Մենք բազմիցս ասել ենք` պարտված իշխանությունները գտնվում են թելադրանքի, պարտադրանքի ճնշման ներքո:
Եթե ՀՀ իշխանությունն աջակցի Արցախին այս դժվար իրավիճակում, չվախենա այն արտահայտություններից, որ Արցախը պարտավոր է իր իսկ տարածքում ինքնորոշվել, ապա Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Բայց, ցավոք, իրենք իրենց ձեռքերը լվացել են Արցախից»։

«Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադառնալով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակին, ընդգծեց․ «Այն, որ իշխանությունը հրաժարվում է գնալ բանակցությունների, անընդունելի է։

Օհանյանի դիտարկմամբ՝ իշխանությունը երկակի խաղ է խաղում․ «Անվտանգության երաշխավորը ՌԴ-ն, է բայց իշխանությունը գնում է դեպի Արևմուտք»։

Մանրամասները՝ տեսանյութում։