Թուրքիան ՌԴ-ի հետ բանակցում է Սիրիայի օդային տարածքը նոր ռազմական գործողության ժամանակ օգտագործելու շուրջ․ Աքար

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիան բանակցություններ է  վարում Ռուսաստանի հետ՝ սիրիական քրդական YPG-ի դեմ հնարավոր ցամաքային գործողության դեպքում Հյուսիսային Սիրիայի օդային տարածքն օգտագործելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, գրում է Reuters-ը։

Թուրքիան մի քանի անգամ ներխուժել է Սիրիայի հյուսիս՝ YPG-ի դեմ ռազմական գործողություն իրականացնելով, և ամիսներ շարունակ սպառնում է նոր ներխուժմամբ։ Անցյալ ամիս Անկարան սկսեց ուժեղացնել նախապատրաստական աշխատանքները Ստամբուլում մահացու պայթյունից հետո, որի համար մեղադրում է քուրդ զինյալներին:

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և ԱՄՆ-ի դաշնակից Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF)՝ YPG-ի գլխավորությամբ, հերքել են իրենց մասնակցությունը Ստամբուլի պայթյունին։

Աքարն ասել է, որ Անկարան նոր ռազմական գործողության շուրջ բանակցություններ է վարում Մոսկվայի հետ, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին։

«Մենք բանակցությունների մեջ ենք և քննարկում ենք Ռուսաստանի հետ բոլոր հարցերը, այդ թվում՝ օդային տարածքի բացման»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Հավելենք, որ Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Սիրիայում թուրքական նոր ռազմական գործողությանը։ Մոսկվան ևս հայտարարել է, որ բանակցում է թուրքական կողմի հետ՝ զերծ պահելու նոր գործողությունից։

Էմմա Չոբանյան