Բռնության ենթարկված կինը դատավորին խնդրում է արագացնել գործի քննությունը

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում շարունակվեց ընտանեկան բռնության գործերից մեկով դատաքննությունը, որի մեկնարկին դատավոր Գոռ Շահբազյանն ընթերցեց տուժող կնոջ՝ դատարանին ուղղված դիմումը։ Ծ․Ս․-ն դատավորին խնդրում է արագացնել գործի քննությունը և պատժել նախկին ամուսնուն՝ նշելով, որ վերջինս շարունակում է անհանգստացնել իրեն, գնում է նախկին կնոջ աշխատավայր ու անախորժություններ հարուցում, ինչի հետևանքով կնոջը հեռացրել են աշխատանքից։ Կինը դիմումում նաև նշել էր, որ իր մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրներ են ի հայտ եկել։

Նախկին ամուսինները 5 երեխա ունեն, որոնցից 4-ը, ըստ մեղադրյալի, արդեն իր հետ են բնակվում, մեկը՝ մորական տատիկի։

Հիշեցնենք, որ դատաքննության ժամանակ հարցաքննվել էր նաև երեխաների մորական տատը, որը նշել էր, թե երեխաները վախենում են հորից․ «Ամեն երկրորդ բառը հայհոյանք է, երեխաներն իրենից վախենում են, հենց խմած գալիս էր՝ կա՛մ ինձ էին զանգում, կա՛մ 1-02»,- նշել էր Գ․Ս․-ն։

Դատավոր Շահբազյանը մեղադրյալից պահանջեց ներկայացնել փաստաթուղթ, որը կվկայի, որ 4 անչափահաս երեխաները հոր խնամքին են հանձնված։ Մեղադրյալն իր հետ փաստաթուղթ չուներ, սակայն խոստացավ ներկայացնել հաջորդ նիստին։

Այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց շարունակել գործի քննությունը վկաներից մեկի բացակայության պայմաններում, քանի որ վերջինիս բնակության վայրը հնարավոր չի եղել պարզել և նախկինում մի քանի դատական նիստեր չեն կայացել նրա բացակայության պատճառով։ Դատավորն ընթերցեց Ռ․Մ․-ի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը, ապա անցավ մեղադրյալի հարցաքննությանը։

Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի պահանջները, մասնավորապես, չի ենթարկվել Ոստիկանության կայացրած անհետաձգելի միջամտության որոշմանը և երեք անգամ մոտեցել է նախկին կնոջը, որի իրավունքը չուներ։ Նշենք, որ Ոստիկանությունն անհետաձգելի միջամտության որոշում կայացնում է՝ ելնելով ընտանեկան բռնության կրկնության հավանականությունից։

Ամբաստանյալը հայտարարեց, որ չի ընդունում, որ օրենք է խախտել։ Նա, իր խոսքով, ժամանակին չի ընդունել նաև Ոստիկանության կողմից կայացված որոշումը, համաձայն որի՝ չպետք է մոտենար նախկին կնոջը։

«Ես ասել եմ՝ ձեր ասածն իմ համար ոչ մի բան ա, դուք ո՞վ եք, որ ինձ ասեք»,- ասաց ամբաստանյալը։

Հինգ երեխաների հայրն ընդունեց, որ նախկինում ծեծել է կնոջը, իր խոսքով՝ «վատ մարդկանց հետ շփվելու համար», սակայն նշեց, որ վերջին 2 տարիներին «մատով անգամ չի կպել նրան»։

Հիշեցնենք, որ մեղադրյալի զոքանչի ցուցմունքի համաձայն՝ Ա․Մ․-ն ոչ միայն ծեծել է նախկին կնոջը, այլև ծխախոտը հանգցրել է դեմքին և թքել է նրա վրա։

Ա․Մ․-ն նշեց, որ ինքն արել է այն, ինչ կաներ յուրաքանչյուր հայ տղամարդ, եթե տեսներ, որ երեխաների հետ վատ են վարվում։ Ա․Մ․-ն, մասնավորապես, հայտնեց, թե ինքը պարբերաբար տեղեկություններ է ստացել, որ նախկին կինն ուշ ժամերի է տուն վերադառնում, երեխաները մենակ են մնում տանը, նաև երբեմն իրեն հայտնել են, թե անծանոթ տղամարդ է լինում նախկին կնոջ բնակարանում։

Առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկով՝ նա մուտք է գործել կնոջ բնակարան, երբ դրսից տեսել է, որ անծանոթ տղամարդ կա ներսում։ Սակայն պարզվել է, որ տղամարդն իրենց հարևանությամբ ապրող Ռ․Մ․-ն է։ Վերջինիս ցուցմունքում նշված էր, որ իրեն խնդրել են ուշ երեկոյան մեքենայով տուն տանել տուժողին և նրա ընկերուհուն, իսկ շենք հասնելուց հետո նա մտել է բնակարան՝ սուրճ խմելու։

Ա․Մ․-ն դատարանին հայտնեց մեղադրանքի հետ ուղիղ կապ չունեցող մի շարք տեղեկություններ ևս։ Օրինակ՝ այն, որ ինքը պարբերաբար գումար է տվել կնոջը երեխաների կարիքները հոգալու, տան վարձավճարը տալու համար, սակայն վերջինս այլ նպատակներով է ծախսել գումարը։ Տղամարդը նշեց, որ ինքը տևական ժամանակ  ավտոմեքենայի մեջ է քնել, գումար է խնայել, որ տա իր երեխաներին։ Նաև նշեց, որ մի անգամ սնունդ է տարել երեխաներին, սակայն մայրը սնունդը փոխանակել է ծխախոտի հետ։

Դատավորը հարցրեց՝ արդյո՞ք նախկին կնոջ բնակարան այցելելու ընթացքում մեղադրյալը խնդրել է նրա տանը գիշերելու թույլտվություն տալ, թե՞ ոչ։ Ա․Մ-ն պնդեց, որ նման բան չի եղել։

Դատաքննությունը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում Ա․Մ․-ն պետք է փաստաթղթեր ներկայացնի, որոնք կապացուցեն, որ երեխաների խնամքն իրեն է հանձնված, նաև կողմերը պետք է հանդես գան ճառերով։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի