«Սիգարետը հանգցրել է աչքի տակ»․ զոքանչը ցուցմունք տվեց փեսայի դեմ

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում շարունակվեց ընտանեկան բռնության գործով դատաքննությունը, որի ընթացքում հարցաքննվեցին վկաներից երկուսը։ Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է «Ընտանիքում բռնության կանխարգելման,ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի պահանջները, մասնավորապես չի ենթարկվել ոստիկանության կայացրած անհետաձգելի միջամտության որոշմանը և մոտեցել է նախկին կնոջը, որի իրավունքը չուներ։

Վկաներից մեկը Ա․Մ․-ի նախկին կնոջ մայրն է` 57-ամյա Գ․Ս․-ն, ով դատարանին հայտնեց, որ ներկայումս էլ լարված հարաբերություններ ունի նախկին փեսայի հետ։ Դատավոր Գոռ Շահբազյանը վկային առաջարկեց ցուցմունք տալիս զուսպ լինել և վիրավորական արտահայտություններ թույլ չտալ։ Վկան պատմեց, որ ամբաստանյալը դեմ է եղել, որ իր նախկին կինը աշխատի, հաճախակի վեճեր է հրահրել, հայհոյել ու ֆիզիկական բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ։ «Ամեն երկրորդ բառը հայհոյանք է, երեխաները իրենից վախենում են, հենց խմած գալիս էր կամ ինձ էին զանգում կամ 1-02»,- ասաց Գ․Ս․-ն։

Նախկին ամուսինները հինգ երեխա ունեն, որոնցից ավագը 16 տարեկան է և ապրում է հորական տատիկի հետ, մնացած չորսը մոր մոտ են։ «Մի անգամ էրեխեն զանգեց ինձ, ասեց՝ տատի՛, շո՛ւտ արա, պապան մամային սպանում ա․․․», ես եմ այդ օրը զանգել ոստիկանություն։ Ծխախոտը հանգցրել է աչքի տակ, թքել է աղջկան վրա»,- նշեց վկան։

Ամբաստանյալը վկային հարցեր տալու ժամանակ հայտարարեց, թե նախկին կինն անբարոյական կյանք է վարում, ինչին ի պատասխան դատավորը նկատողություն արեց վիրավորական արտահայտություն թույլ տալու համար և ամբաստանյալին զրկեց հարցեր տալու իրավունքից՝ նշելով, որ նա իրավունքի չարաշահում է թույլ տալիս։ Դատավորը թե՛ վկային, թե՛ ամբաստանյալին տեղեկացրեց, որ իրենց ներընտանեկան վեճերը գործի քննության շրջանակներից դուրս են։

Վկա Գ․Ս․-ն դատարանին խնդրեց, որ կանխեն նախկին փեսայի կողմից ապագա բռնություններն իր դստեր նկատմամբ։ Դատավորը նշեց, որ ինքն այդպիսի լիազորություն չունի և հորդորեց բռնության կրկնության դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն։

Նշենք, որ Ա․Մ․-ին առաջադրված մեղադրանքովով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353․1 հոդվածով, նախատեսված է տուգանք` 400-600 հազար ՀՀ դրամի չափով, կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Դատարանում այսօր ցուցմունք տվեց մեկ այլ վկա, ով ականատես է եղել, թե ինչպես է Ա․Մ․-ն այցելում նախկին կնոջ տուն և վիճում նրա հետ։ «Ծ․-ն հրում էր նրան, որ տնից դուրս գա, ասում էր՝ ես քեզ թույլ չեմ տվել, որ գաս իմ տուն, բայց Ա․-ն չէր գնում, հետո չգիտեմ, թե ով զանգեց բաժին, ոստիկանները եկան»,- պատմեց վկան։

Դատական նիստին չէր ներկայացել գործով մեկ այլ ականատես վկա, ում նկատմամբ թեև բերման ենթրակելու որոշում էր կայացվել, ոստիկաններին չէր հաջողվել նրան բերման ենթարկել։ Վկային դատարան բերելու համար գործի քննությունը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 11-ին՝ 16։00-ին։

«Ընտանիքում բռնության կանխարգելման,ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու փաստով մեկ այլ քրեական գործի վերաբերյալ Factor.am-ի հրապարակմանը կարող եք ծանոթանալ այս հղումով։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի