Վկան չէր ներկայացել․ քննությունը հետաձգվեց 49 օրով

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում պետք է շարունակվեր ընտանեկան բռնության գործերից մեկի քննությունը։ Դատաքննությունը, սակայն, չկայացավ, քանի որ գործով անցնող վկան չէր ներկայացել դատական նիստին։ Թեև դատարան ներկայանալու ծանուցագիրը վկային փոխանցելը փորձել էին կազմակերպել ոստիկանության միջոցով, հնարավոր չէր եղել ապահովել վկայի ներկայությունն այսօրվա նիստին։

Այցելելով իրենց հայտնի հասցեն՝ ոստիկանները պարզել են, որ վկան այլևս այդտեղ չի բնակվում։ Դատավոր Գոռ Շահբազյանը նիստի սկզբում հայտարարեց, որ վկային բերման ենթարկելու հիմքերը բացակայում են, քանի որ առկա չէ պատշաճ ծանուցում։ Ամբաստանյալ Ա․ Մ․-ն հայտարարեց, որ կարելի է շարունակել քննությունն առանց տվյալ վկային հարցաքննելու, քանի որ վերջինիս ցուցմունքներում, իր խոսքով, չնչին են հակասությունները։

Մեղադրող դատախազն էլ իր հերթին նշեց, որ պետք է ևս մեկ անգամ փորձել ոստիկանության միջոցով ծանուցել վկային, իսկ եթե դա չհաջողվի, պետք է քննարկել առանց վկայի մասնակցության գործի քննությունը շարունակելու հարցը։  

Դատավորը որոշում կայացրեց ևս մեկ անգամ ոստիկանության միջոցով վկային ծանուցել հաջորդ դատական նիստի վերաբերյալ և դատաքննությունը հետաձգեց 49 օրով։ Դատավոր Շահբազյանը նշեց, որ հաջորդ նիստը ստիպված է նշանակել հոկտեմբերի 17-ին՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով։

Հիշեցնենք, որ Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի պահանջները, մասնավորապես չի ենթարկվել ոստիկանության կայացրած անհետաձգելի միջամտության որոշմանը և մոտեցել է նախկին կնոջը, որի իրավունքը չուներ։

Նշենք, որ Ոստիկանությունն անհետաձգելի միջամտության որոշում կայացնում է՝ ելնելով ընտանեկան բռնության կրկնության հավանականությունից։ 

Factor.am-ը գրել էր, որ մեղադրյալն ու տուժող կինը համատեղ 5 երեխա ունեն, որոնք բոլորն էլ բնակվում են մոր ու մորական տատիկի մոտ։ Դատարանում ցուցմունք է տվել նաև մեղադրյալի զոքանչը, որը պատմել է, որ փեսայի կողմից հաճախակի են եղել բռնությունները, հատկապես երբ նա ալհոկոլ է օգտագործել։ «Մի անգամ էրեխեն զանգեց ինձ, ասեց՝ տատի՛, շո՛ւտ արա, պապան մամային սպանում ա․․․», ես եմ այդ օրը զանգել ոստիկանություն։

Ծխախոտը հանգցրել է աչքի տակ, թքել է աղջկաս վրա»,- դատարանում պատմել է տուժողի մայրը։

Նշենք, որ Ա․Մ․-ին առաջադրված մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353․1 հոդվածով, նախատեսված է տուգանք` 400-600 հազար ՀՀ դրամի չափով, կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ընտանեկան բռնության այլ գործերի քննության մասին Factor.am-ի նյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

Կնոջ նկատմամբ մահափորձ իրականացրած ամուսինը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

600,000 դրամ տուգանք․ բռնության ենթարկված կինը դժգոհ է դատավճռից

Դատաքննությունը սկսվեց և ավարտվեց մեկ օրում․ բռնարար տղամարդը մեղավոր ճանաչվեց

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի