Կնոջ նկատմամբ մահափորձ իրականացրած ամուսինը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց ընտանեկան բռնության գործերից մեկով վճիռը, որով մեղադրյալ Ռ․Ն․-ն մեղավոր ճանաչվեց կնոջ նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածների 1-ին մաս) և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։

Factor.am-ը գրել էր, որ մեղադրող դատախազ Հրաչ Դավթյանը միջնորդել էր ամուսնուն դատապարտել 9,5 տարի ազատազրկման, սակայն դատավոր Մարինե Մելքոնյանը առավել մեղմ պատիժ ընտրեց։

Դատավորը բավարարել է նաև տուժող Ս․Վ․-ի ներկայացրած քաղաքացիական հայցն ամբողջությամբ, որով նա ամուսնուց պահանջում էր 2,5 միլիոն դրամի փոխհատուցում։ Տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Զարուհի Մեջլումյանը դատարանին փաստաթղթերով ներկայացրել էր, որ, ընդհանուր առմամբ, հանցագործությամբ տուժողին պատճառվել էր 2,5 միլիոն դրամի չափով նյութական վնաս, որոնք ներառում են տուժողի բուժման, դեղորայքի և առողջության վերականգնման ծախսերը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ մահափորձը տեղի է ունեցել տանը՝ խոհանոցում․ 2021 թվականի փետրվարի 2-ի կեսօրին ամուսինը, կինը և երկու անչափահաս երեխաները տանն են եղել։ Ռ․Ն․-ն կնոջից գլխացավի դեղ է խնդրել։ Ս․Ն․-ն գնացել է խոհանոց, որ դեղ տա ամուսնուն։ Դեղը տալուց վայրկյաններ անց ամուսինը դանակը սեղմել է կնոջ կոկորդին, ապա հարվածներ հասցրել թիկունքից։

«Մենք պետք է մեռնենք»,- ամուսնու խոսքերն էր հիշում կինը՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչու 13 տարվա համատեղ հաշտ կյանքից հետո ամուսինը նման արարք կատարեց։

Ամբաստանյալը ևս չէր կարողացել դատարանում բացատրել իր արարքը։

«Ես մինչև հիմա մշուշի մեջ եմ, չեմ հասկանում՝ ինչ ա եղել, էս երազ ա իմ համար, անհասկանալի երազ․․․»,- դատարանում հայտարարել էր Ռ․ Ն․-ն։

«Խփելուց ասում էիր՝ եթե էս տունն են ուզում, թող էս էլ իրանց լինի, խի՞ էիր նման բան ասում»,- դատարանում հնչեցրած կնոջ հարցին ի պատասխան՝ ամուսինը պատասխանել էր․ «Ե՞ս․ ես քեզ տենց բան ո՞նց կասեմ»։

Փաստացի հանցագործության շարժառիթը դատավարության մասնակիցների համար մնաց չբացահայտված, սակայն անկախ այդ հանգամանքից՝ ընտանեկան բռնություն գործած անձը դատապարտվեց։

Մեղադրյալի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նախորդ դատական նիստի ժամանակ հրապարակած պաշտպանական ճառում միջնորդել էր դատարանին վերաորակել հանցագործությունը՝ «սպանության փորձից» դարձնելով «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված)։ Պաշտպանի միջնորդությունը, սակայն, դատավորը մերժեց։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի