Դատախազն ընտանեկան բռնություն գործադրած տղամարդու համար 9․5 տարվա ազատազրկում է պահանջում

Լուրեր

30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց ընտանեկան բռնության գործերից մեկով մեղադրական ճառը։ Մեղադրող դատախազը միջնորդեց կնոջ նկատմամբ մահափորձ իրականացրած Ռ․Ն․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածների 1-ին մասով (մահափորձ) և դատապարտել 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ մահափորձը տեղի է ունեցել տանը՝ խոհանոցում․ ամուսինն անսպասելի թիկունքից մոտեցել է կնոջը, դանակը պարզել կոկորդին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել։ Երկու անչափահաս երեխաները տանն են եղել, հենց նրանց շնորհիվ է հնարավոր եղել փրկել մոր կյանքը։ Կնոջ՝ Ս․Ն․-ի մարմնի վրա առնվազն 13 կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել հիվանդանոցում։ Նրա կյանքը հնարավոր է եղել փրկել, սակայն դեպքից ավելի քան 8 ամիս անց նա դեռևս առողջական խնդիրներ ունի, դժվարությամբ է քայլում։

Տուժող Ս․Ն․-ի դիրքորոշումը դատարանում ընթերցեց նրա շահերը ներկայացնող փաստաբան Զարուհի Մեջլումյանը։ Կինը ցանկանում է, որ ամուսինը դատապարտվի օրենքի ողջ խստությամբ, միևնույն ժամանակ, կատարի որպես հայր իր պարտավորությունները և ապահովի երեխաների կյանքի համար անհրաժեշտ պայմանները։ Տուժողը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել, որով պահանջում է մահափորձի հետևանքով իր կրած բժշկական ծախսերի փոխհատուցում։

Այս գործն ընտանեկան բռնության մյուս գործերից տարբերվում է նրանով, որ ամուսինները հիմնականում հաշտ են ապրել, տանը ֆիզիկական բռնություն չի եղել։ Տուժողն այդպես էլ չի հասկանում, թե ինչու է ամուսինն իրեն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել։ Դատարանում տված ցուցմունքում տուժողը նշել է, որ 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում ինքն անգամ չէր կարող պատկերացնել, որ ամուսինը երբևէ նման վարք կդրսևորի։

Ս․Ն․-ն ամուսնուն նկարագրել է որպես հանգիստ, խաղաղ մարդու, որը մշտապես խուսափել է կռիվներից։ Կինն իր ցուցմունքներում, սակայն, նշել է, որ ամուսինն ավելորդ խանդի դրսևորումներ է ունեցել․ «Օրինակ՝ իր ընկերոջը կարող էի բարևել, ընկերն ասեր՝ «բարև Ս․ ջան», ինքը հարցներ՝ էդ ինչի՞ «ջան» ասեց քեզ»։

Ամուսինը որոշակի վերահսկողական վարքագիծ է դրսևորել կնոջ նկատմամբ, որը, սակայն, լուրջ վեճերի առիթ չի դարձել։

«Ասել ա՝ էս մի շորը մի հագի, փորձել եմ չհագնել, որ իր սրտով լինի։ Ինչ ասել ա, արել եմ, եթե ես մի քիչ լեզվիս տայի, գուցե վեճ լիներ․․․»,- պատմել է Ս․Ն․-ն։

Իսկ ամբաստանյալը չի կարողանում բացատրել իր արարքի դրդապատճառը։

«Ես մինչև հիմա մշուշի մեջ եմ, չեմ հասկանում՝ ինչ ա եղել, էս երազ ա իմ համար, անհասկանալի երազ․․․»,- դատարանում հայտարարել էր Ռ․ Ն․-ն։

Գրեթե բոլոր դատական նիստերին տուժողը հարցնում էր, թե ինչու է ամուսինը նման արարք գործել։ Նիստերից մեկի ժամանակ նա կարողացել է այդ հարցը տալ ամբաստանյալին։

«Ես էլ առաջվանը չեմ, Ս․ ջան, ես էլ առաջվանը չեմ․․․»,- եղել է պատասխանը։

«Բայց ո՞վ ա մեղավոր»,- կնոջ այս հարցն անպատասխան է մնացել։

Կինը նաև հիշում է միջադեպի ժամանակ ամուսնու խոսքերը․ «Մենք պետք է մեռնենք»։

Ամբաստանյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն այսօր դատարանից ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար։ Դատավոր Մարինե Մելքոնյանը հետաձգեց գործի քննությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի