«Դժբախտ պատահար ա տեղի ունեցել մեր տանը»․ մահափորձի մեջ մեղադրվողը «ոչ մի բան չի հիշում»

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց ընտանեկան բռնության գործով դատաքննությունը, որի ընթացքում հարցաքննվեց կնոջ նկատմամբ սպանության փորձ իրականացնելու համար մեղադրվող Ռ․Ն․-ն։ Նա պատմեց, որ դեպքի օրը տանը եղել են ինքը, կինը և դպրոցահասակ երեխաները։ Բուն դեպքը՝ դանակահարությունը, Ռ․Ն․-ի խոսքով, ինքը չի հիշում։ Վերջին բանը, որ հիշում է, այն է, որ գլխացավի դեղ է ուզել կնոջից, սակայն պնդում է, թե անգամ չի հիշում՝ խմել է, թե՞ ոչ։

«Դրանից հետո ինձ արդեն հիշում եմ սկոռու մեջ (նկատի ունի՝ շտապօգնության մեքենայի – հեղ․), հետո հիվանդանոցում, ես պառկած էի, ձեռներս կտրտած էին։ Ինձ ասեցին, որ սենց բան ա էղել․․․»,- պատմեց նա։

Դատավորի և կողմերի բազմաթիվ հարցերին պատասխանելիս ևս Ռ․Ն․-ն պնդեց, որ չի հիշում, որ ինքը դանակահարել է կնոջը, ապա վնասել իրեն․ «Ես մինչև հիմա մշուշի մեջ եմ, չեմ հասկանում՝ ինչ ա եղել, էս երազ ա իմ համար, անհասկանալի երազ․․․»։

Մեղադրող դատախազ Հրաչ Դավթյանը հարցրեց՝ արդյո՞ք ամբաստանյալը որևէ հիվանդություն է ունեցել։ Պատասխանը բացասական էր։ Արդյո՞ք նախկինում եղել են դեպքեր, երբ ամբաստանյալը հիշողության կորուստ ունենա․ այս հարցին ի պատասխան՝ Ռ․Ն․-ն նախ ասաց, որ չի եղել, ապա հիշեց, որ մեկ անգամ մոռացել է իր և կնոջ հեռախոսահամարները, երբ ցանկացել է լիցքավորել դրանք։

«Ձեր չհիշելն ինչի՞ հետ է կապված։ Ըստ մեղադրանքի՝ առնվազն 13 դանակի հարված եք հասցրել Ձեր կնոջը, դրա վերաբերյալ ի՞նչ կասեք»,- հարցրեց մեղադրող դատախազը։ Ամբաստյալն անդրդվելի էր․ ինքը ոչինչ չի հիշում սպանության փորձի վերաբերյալ։

Ամուսնուն հարցեր ուղղելու հնարավորություն ունեցավ նաև կինը, որը մինչ օրս առողջական լուրջ խնդիրներ ունի մահափորձի հետևանքով։

«Խփելուց ասում էիր՝ եթե էս տունն են ուզում, թող էս էլ իրանց լինի, խի՞ էիր նման բան ասում»,- կնոջ հարցին ի պատասխան՝ ամուսինը պատասխանեց․ «Ե՞ս․ ես քեզ տենց բան ո՞նց կասեմ»։

Տուժողը նաև հարց հնչեցրեց, թե ինքն այժմ ինչպես պիտի վերականգնի իր առողջությունը, որպեսզի կարողանա աշխատել և երկու անչափահաս երեխաների մասին հոգ տանել, ֆինանսական ոչ մի հնարավորություն չունի։

«Քեզ տեսակցության եկող ծնողներիդ երբևէ հարցրե՞լ ես, թե երեխաները ոնց են ապրում»,- շարունակեց կինը։

«Եթե ես քո ամուսինն եմ, ուրեմն ես պարտավոր եմ»,- ասաց Ռ․Ն․-ն՝ առանց հստակեցնելու, թե ինչպես է ապահովելու ֆինանսական աջակցություն երեխաների համար։

Տուժողը տվեց նույն հարցը, որը հնչեցնում էր դեռ նախորդ դատական նիստին․ նա ցանկանում է իմանալ, թե ամուսինն ինչու է ցանկացել իրեն սպանել։ «Ես էլ առաջվանը չեմ, Ս․ ջան, ես էլ առաջվանը չեմ․․․»,- եղավ պատասխանը։ «Բայց ո՞վ ա մեղավոր»,- կնոջ այս հարցն անպատասխան մնաց։

Ամբաստանյալը նաև ասաց․ «Ես ի վիճակի չէի էդ բանն անելու, 13 տարի ապրեմ մի ընտանիքում ու հետո ուզեմ ընտանիքս վերացնել, տենց բան հնարավո՞ր ա։ Դժբախտ պատահար ա տեղի ունեցել մեր տանը, որի արդյունքում տուժել ենք ողջ ընտանիքով․․․»։

Դատավոր Մարինե Մելքոնյանը հարցրեց․ «Կարո՞ղ է՝ Դուք չեք եղել»։ Ամբաստանյալը դարձյալ չէր հիշում, թեև վստահ ասաց, որ իրենց տանն այլ մարդ չի եղել։ Նաև չէր հիշում, թե իրեն ով է հարվածել։

«Էս ձեռքերով ես հացի փող եմ աշխատել, որ ընտանիք պահեմ, ես էս ձեռքերը չէի կտրի, ոչ էլ կնոջս նման բան կանեի»,- ասաց Ռ․Ն-ն։ «Դու էդ օրը մտադրված էիր ինչ-որ բան անելու, մտադրված ինձ կանչեցիր խոհանոց, դեղը ուզեցիր, չխմեցիր էլ, մտադրված էիր ինձ կանչել»,- հակադարձեց կին։

Ի դեպ, տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը դատարանին ներկայացրեց տուժողի առողջության վերականգնման համար վճարված գումարների անդորրագրերը։ Ընդհանուր առմամբ, 2,5 միլիոն դրամ է ծախսվել, որը տուժող կողմը քաղաքացիական հայցի շրջանակում պահանջում է բռնագանձել ամբաստանյալից։

Տուժողի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց նշանակել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Պաշտպանի խոսքով՝ առանց դրա հնարավոր չէ պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է ամբաստանյալը նման վարքագիծ դրսևորել դեպքի ժամանակ։ Պաշտպանն առաջարկում է փորձագետներին առաջադրել մի շարք հարցեր, այդ թվում՝ մեղսագրվող արարքը կատարելիս Ռ․Ն․-ն ունեցե՞լ է, արդյոք, հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում, եթե այո, ապա ինչպիսի՞։ Մեղսագրվող արարքը կատարելիս Ռ․Ն․-ն գտնվե՞լ է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, թե՞ ոչ։ Եթե Ռ․Ն․-ն ունի հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում, ապա այն զրկե՞լ է նրան իրավախախտումներ կատարելիս կատարած արարքի համար իրեն հաշիվ տալու և գործողությունները ղեկավարելու ունակությունից։ Ռ․Ն․-ն ինչպիսի՞ անհատական հոգեբանական առանձնահատկություններ ունի։ Ռ․Ն․-ն մեղսունա՞կ է, սահմանափակ մեղսունա՞կ է, թե՞ անմեղսունակ։ Ռ․Ն․-ն հարկադիր բուժման կարիք ունի՞, թե՞ ոչ։

Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ ինքը նախաքննության փուլում է դեռ ներկայացրել սույն միջնորդությունը, սակայն քննիչը բավարարվել է միայն դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելով։ Մեղադրող դատախազն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանի թվարկած հարցերի մեծամասնության պատասխաններն արդեն իսկ ստացվել են նշանակված փորձաքննությամբ, և հաստատվել է, որ ամբաստանյալը մեղսունակ է։ Տուժողի ներկայացուցիչը ևս առարկեց միջնորդության դեմ։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին։

Հ․Գ․ Դատական նիստի ավարտից հետո տուժողի քույրը մեղադրող դատախազին ցույց տվեց քրոջ իրանի լուսանկարը․ մարմինն ամբողջությամբ ծակծկված էր։ «Ու իրանք էսքանից հետո կարողանում են պաշտպան կանգնե՞լ»,- կնոջ հռետորանական հարցը դատախազն անպատասխան թողեց։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի