«Մարտի 1-ի» բացահայտման առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է. Վիկտոր Սողոմոնյան

Լուրեր

10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է Yerevan.today-ի հարցին:

– Պարոն Սողոմոնյան, վերջին օրերին շատ է քննարկվում Մարտի 1-ի գործի քննության ակտիվացման և այդ համատեքստում` նախագահ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու թեման: Նախօրեին «Ժամանակ» թերթում և 1in.am կայքում հայտնված հոդվածն էլ Գրիգոր Գրիգորյանի` իբրև թե տված ցուցմունքների մասին ավելի աշխուժացրեց թեման: Հոդվածը հերքվեց թե ՀՔԾ-ի, թե Ձեր կողմից, սակայն, այնուամենայնիվ, Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

– Նախ հիշեցնեմ. երեկ առավոտյան ինձ զանգահարեց պարոն Գրիգոր Գրիգորյանը և իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Ինչպես արդեն պատմել եմ, նա տեղեկացրեց ինձ, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի ունեցել: Հետո, ինչպես գիտեք, լուրը հերքեց նաև ՀՔԾ-ն:

Փաստենք. գործ ունենք նշված կայքի և Ժամանակ օրաթերթի կողմից նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքի հետ: Պարզից էլ պարզ է, որ այդ նույնական լրատվամիջոցների կողմից փորձ է արվում նախագահ Քոչարյանին արհեստականորեն ներքաշել ասյպես ասենք, ամեն ինչի համար մեղավորների շրջանակի մեջ: Բնականաբար, մենք դիմելու ենք դատարան և պահանջելու ենք այդ լրատվամիջոցներից հերթական անգամ ներողություն խնդրել նախագահ Քոչարյանից` իրեն զրպարտելու փորձի համար:

Հիմա ինչ վերաբերվում է վերջին օրերին քննարկվող` նախագահ Քոչարյանի հարցաքքննվելու մասին խոսակցություններին և Մարտի 1-ի գործի քննության ակտիվացմանն ընդհանրապես: Մարտի 1-ի գործը առավելապես հետաքննվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո: Մենք տեղեկացել ենք գործի քննության մասին ճիշտ այնքան, որքան դրան անդրադարձել է մամուլը: Այսինքն` օգտվել ենք բացառապես հրապարակային աղբյուրներից և, բնականաբար, գործի ու քննության ընթացքի վրա որևէ ազդեցություն չենք ունեցել: Միևնույն ժամանակ, մենք հիմքեր չունենք կասկածելու, թե գործը հավուր պատշաճի չի քննվել: Սակայն, եթե հասարակության մեջ բաց հարցեր են մնում Մարտի 1-ի գործի կապակցությամբ, ապա այդ հարցերի անհերքելի պատասխանները գտնելու առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է: