Արտաշատի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ, ավագանին էլ չի պատրաստվում դադարեցնել բոյկոտը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Արտաշատի քաղաքապետ  Կարեն Բենիամինյանը չի հասկանում իր հրաժարականը պահանջող և ավագանու նիստերը բոյկոտող ավագանու անդամներին։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը՝ նշելով, որ եթե ավագանու անդամները մտածում են ժողովրդի մասին, պետք է գան, մասնակցեն ավագանու նիստերին և բարձրացնեն քաղաքացիներին հուզուղ խնդիրները՝ բոյկոտի փոխարեն:

«Ավագանու նիստը բոյկոտում են, պահանջում են տեղական տուրքերի դրույքաչափերի նվազում, բայց չէ՞ որ այդ հարցը ներառված էր ավագանու մայիսի 4 -ի նիստի օրակարգում, թող գային քննարկեինք։ Պահանջում են արտոնություն տալ ազատամարտիկների ընտանիքներին և զրոյացնել տարիների ընթացքում կուտակած հարկերն ու տուրքերը։ Այդ հարցը ևս կքննարկենք ավագանու նիստում»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ ինքը ժողովրդի կողմից ընտրված քաղաապետ է, պարտականությունները սկսել է կատարել 2017 թվականի նոյեմբեր ամսին, այնպես որ իրեն ժամանակ է հարկավոր կուտակված խնդիրներին լուծումներ տալու համար։

Դիտարկմանը՝ եթե նույն ժողովուրդն իրենից հրաժարական պահանջի, պատրա՞ստ է հեռանալ պաշտոնից, Կարեն Բենիամինյանը պատասխանեց․ «Եթե այդ հրաժարականի տակ հիմք կա, կարող ենք քննարկել, չհիմնավորված հրաժարականի պահանջի դեպքում՝ ոչ»: Քաղաքապետը դժվարացավ պատասխանել հարցին արդյոք կատարվողն իր դեմ արշա՞վ է, թե՝ ոչ։

Պատրաստվո՞ւմ են ավագանու նիստերի բոյկոտը շարունակել և քաղաքապետի հրաժարականի պահանջի համար հնարավոր ի՞նչ քայլերի են դիմելու՝  Factor.am-ը փորձեց հասկանալ ավագանու անդամներից։ 

Մեզ հետ զրույցում ավագանու անդամ Կամո Խաչատրյանն ասաց, որ նիստերի բոյկոտը շարունակելու են։

Ավագանու մեկ այլ անդամ՝ Գոռ Նազարյանն էլ նշեց, որ այս պահին քաղաքապետի հետ կոնսենսուսի գալու որևէ հիմք չկա․ «Ավագանու նիստերը շարունակելու ենք բոյկոտել, մենք ժողովրդի կողմից ենք ընտված և ունենք ժողովրդի աջակցությունը և քաղաքապետի հրաժարականն այնքան ժամանակ կպահանջենք, մինչև նա հեռանա»։