Իրաքի քրդերը պահանջում են, որ PKK-ն դուրս գա Քուրդիստանից

Լուրեր

29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
Բոլորը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պետք է լքեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի տարածքը։ Այս մասին հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի կառավարության խոսնակ Սաֆին Դիզային. փոխանցում է ermenihaber-ը:

Աղբյուրն ընդգծում է, որ վերոնշյալ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայում սկսեցին խոսել Քուրդիստանի Քանդիլ շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին։

Հայտարարության մեջ Դիզային նշել է.

«Քուրդիստանում PKK-ի զինյալների ներկայությունը  պատճառ դարձավ, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները մտնեն մեր տարածք։ Դրա հետևանքով տեղի ունեցան բախումներ։ Այժմ ջանքեր են գործադրվում, որ խաղաղություն հաստատվի այն վայրերում, որտեղ տեղակայված են քուրդ զինյալները։ Մենք պահանջում ենք, որ PKK-ն դուրս գա այդ շրջաններից։ Չենք ցանկանում, որ Թուրքիան օկուպացնի  Քուրդիստանի տարածքը։ Կոչ ենք անում նաև Թուրքիային հարգանք ցուցաբերել Քուրդիստանի ինքնիշխանության նկատմամբ»։ 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի զինուժի ստորաբաժանումները մտել էին Հյուսիսային Իրաք և գործողություններ իրականացրել քուրդ  գրոհայինների դեմ։