Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»

Լուրեր

20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը «թշնամուն» Իրանի հարավային ափերի մերձակա ջրերից դուրս են մղել դեպի Արաբական ծով։

«Մեր քաջարի մարտիկների և Հորմուզի նեղուցի պահապանների հասցրած ցավալի հարվածներից հետո նրանք [թշնամին] չեն համարձակվում անցնել Արաբական ծովի սահմաններից այն կողմ»,- ասել է Խամենեին՝ Իրան-Իրաք պատերազմի հիշատակի և Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի 2024 թվականին սպանության տարելիցի կապակցությամբ իր գրավոր  ուղերձում իրանական լրատվամիջոցների կողմից հրապարակված։

«Ամեն անգամ, երբ նրանք համարձակվել են այդպես վարվել, միայն վնաս են հասցրել իրենց, և արագորեն մոտենում է այն պահը, երբ Արաբական ծովը նույնպես կազատվի նրանց ներկայությունից»,-հավելել է նա ու նշել «Ոմանք մեզ համարում են աշխարհի չորրորդ գերտերությունը։ Այսօր թշնամու ուժերը չեն համարձակվում անցնել Արաբական ծովից այն կողմ», -ասել է նա։

Խամենեին հայտարարել է, որ իրանական հասարակության տարբեր հատվածներ, չնայած առկա տարաձայնություններին, միավորված են երկրի դիրքորոշմանը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի պահանջին աջակցելու հարցում։ Նա նաև պնդել է, որ իրանական ուժերը երկրի շրջակա ջրերում կորուստներ են պատճառել հակառակորդներին։

Խամենեիի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մերժել էր Հորմուզի նեղուցի վերաբացմանն առնչվող Թեհրանի առաջարկը։Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ սպասվելիք նոր հանդիպման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի