Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց ադրբեջանցիների ակցիան ծաղրի առարկա է դարձել անգամ Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի՝ նոյեմբերի 15-ի քննարկումից և ընդունումից առաջ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Ֆրանսիական Սենատի մոտ ոչ բազմամարդ ակցիան ակտիվորեն լուսաբանել են ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները՝ ներկայացնելով, որ Ֆրանսիայի ադրբեջանցիները դժգոհում են հակաադրբեջանական բանաձևի քննարկումից ու կոչ անում չընդունել այն։ Այն անցկացվել է «Մենք արդարություն ենք ուզում», «Ֆրանսիա, եղի՛ր չեզոք», «Սենատ, եղի՛ր արդար» և այլ կարգախոսներով։

Ուշագրավ է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ակցիան ծաղրի առարկա է դարձել հենց Բաքվում։ Մասնավորապես, նախօրեին համացանցի ադրբեջանական տիրույթում այս ակցիայից բավական ուշագրավ տեսանյութ է հայտնվել, որում «բողոքավորները» պարում են Հայաստանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորող երգի տակ՝ մեջբերմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Ne oldu Pashinyan?» (թարգմանաբար՝ «ի՞նչ է պատահել, Փաշինյան») արտահայտությամբ։ Երգում նաև ասվում է, որ «Արցախի կարգավիճակ այլևս չկա, և այն դժոխքում է»։

Այս «կրեատիվ» երգին Բաքվից ծաղրական արձագանքներ են հնչել։

«Ադրբեջանական սփյուռքը Ֆրանսիայում։ «Ի՞նչ է պատահել, Փաշինյան» երգի տակ են պարում։ Եթե ես ֆրանսիացի լինեի, նրանց նայելով՝ ես էլ հայամետ կլինեի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Իլկին Ռուստամզադեն։

Ընդդիմադիր գործիչ Ֆուադ Ղահրամանլին էլ նշել է հետևյալը․ «Այ՝ ինչ օրի են դրել երկիրը։ Ինչքան հիմար են նրանք, որոնք զբաղվում են երկրի արտաքին քաղաքականությամբ, երբ մի խումբ Փարիզում նվագում են «Ne oldu Pashinyan?» երգը, նրանք չափազանց հիմար են՝ հասկանալու համար քարանձավային հարսանիքի և դիվանագիտության տարբերությունը, և չափազանց անգրագետ՝ հասկանալու պետության ռազմավարական ձեռքբերումները»։

Որոշ օգտատերեր էլ գրել են, որ «տեսանյութը բացարձակ խայտառակություն է, և իրեն հարգող երկրի արտաքին քաղաքական գիծն այդպես չի տարվում»։

Ի դեպ, ադրբեջանցի հայտնի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևն այս «յուրօրինակ ակցիային» ուշագրավ ծաղրանկար է նվիրել։

Էմմա Չոբանյան