Մեդիաաղբով թունավորվելու, լայքերը հաջողության չափանիշ համարելու և Fake news-ից իմունիտետի մասին՝ Արամ Փախչանյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Այսօրվա աշխարհում անհնար է ապրել և գոյատևել առանց անընդհատ կրթվելու, այնպես որ՝ մեդիագրագիտությունը մի բան չէ, որ դու ձեռք ես բերում 20 տարի առաջ և շարունակում ես ունենալ որպես պատրաստի գիտելիք և կարողություն, որ ամեն պահի կարող ես կիրառել։ Factor TV-ի Մեդիագիդ-Podcast-ի շրջանակում ասում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը՝ շեշտելով կրթության անընդհատության գաղափարը և «մեդիաաղբի» դեմ պայքարելու իմունիտետի կարևորությունը։

Փախչանյանը խոսել է մեդիագրագիտության կարևորության մասին և հենց այդ համատեքստում անդրադարձել գիտության, կրթության թեմաներին։

«Ոլորտներում, որտեղ մենք կարող էինք ունենալ շատ ավելի կարևոր արդյունք, ներդրում չենք արել, որովհետև մարդիկ, ովքեր որոշումներ են կայացրել, ուղղակի չեն կարևորել դա, համարել են երկրորդական, երրորդական, և շատ պարզ մտածողությամբ՝ վաշխառուի մտածողությամբ, որովհետև առևտրից կարելի է գումար ստանալ այսօր և սպառել այդ գումարը, մեքենաներ գնել, տներ կառուցել, շքեղություն ցույց տալ՝ աշխարհին և իրենց։ Ո՞րն է գիտության շքեղությունը, որտե՞ղ է երևում դա, ինչպե՞ս է գիտությունից «Բենթլի» ստացվում․ մի քիչ ավելի բարդ է, ճանապարհն ավելի անհասկանալի է։ «Բենթլի» ստացվում է առևտրից, ուրեմն առևտրով պետք է զբաղվել։ Եվ դա ոչ միայն առևտրականի մտածողությունն է, դա պետական որոշումներ կայացնող ատյանի մտածողությունն է»,- նշում է Փախչանյանը։

Նա նաև անդրադառնում է համաշխարհային գիտական ու կրթական ասպարեզներում ՀՀ-ի ունեցած այսօրվա դերին և դրա վերափոխման անհրաժեշտությանը։

«Մենք դեռ երկրորդական երկիր ենք, և դա երևում է Հայաստանի նկատմամբ այլ երկրների վերաբերմունքից, դա երևում է նրանից, թե ուր են մեզ հրավիրում և ինչ ատյաններ կամ հարթակներ են առաջարկում։ Մենք ամենուրեք ներկա ենք որպես հյուր, մենք չկանք որևէ լուրջ ակումբում որպես հավասար մասնակից և դա մեզ համար խնդիր է։ Այդ խնդիրը գալիս է նրանից, որ մեր ձեռքբերումները դեռ բավարար չեն, և մեր արժեքը համաշխարհային գործընթացներում դեռ բավարար մեծ չէ, որպեսզի մենք կարողանանք դիտարկվել որպես հավասար գործընկեր շատ և շատ ուղղություններով։ Սա ցավալի իրականություն է, որից պետք չէ ընկճվել, պետք է ընդունել որպես մարտահրավեր և առաջ գնալ՝ ունենալով դա որպես նպատակ՝ դառնալ աշխարհի համար կարևոր երկիր։ Կարծում եմ, որ այլ նպատակ Հայաստանը չի կարող ունենալ, որովհետև լայն առումով անվտանգության համար դա ամենակարևոր գրավականն է»,- ասում է Արամ Փախչանյանը։

«Մեդիագիդ» նախագիծը նպատակ ունի պարզ և մատչելի լեզվով պատմել մեդիայի ու ընթերցողի խնդիրների մասին, վեր հանել թեմաներ, որոնք այժմեական են, արդիական ու կարող են կողմնորոշել լսարանին՝ Fake news-ից խուսափելու և տեղեկատվության արժանահավատ աղբյուրներ ընտրելու հարցում։ 

Ընտրված թեմաներն ընդգրկում են ինչպես ամենօրյա լրահոսի միջոցով «ապահով» տեղեկատվություն ստանալու ուղիները, այնպես էլ տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու, բովանդակություն ֆիլտրելու և տեղեկատվության հետ աշխատելու համար կարևոր հմտությունների քննարկումը։ 

Ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության զարգացման ծրագրի կողմից։

 

Անահիտ Հակոբյան