Պատերազմից հետո ՌԴ-ն ավերիչ ազդեցություն կունենա մեզ վրա․ պիտի հասցնենք մինչ այդ խնդիրները լուծել․ Հրանուշ Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
22.11.2024 | 11:22
Նախագահը ստորագրել է «ՀՀ 2024 թ․ պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
22.11.2024 | 11:11
Գորիսի աշակերտները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները․ ՄԱԿ ՊԳԿ-ն դասընթաց է կազմակերպել
22.11.2024 | 10:55
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են Կիևին իրենց աջակցությունը շարունակելու մտադրության մասին
22.11.2024 | 10:47
Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
22.11.2024 | 10:34
Ռուսական բանակը հարվածել է Սումիին. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
22.11.2024 | 10:24
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին
Բոլորը

Այս բարդ և անվտանգային սպառնալիքներով լի օրերն ինչ-որ իմաստով հիշեցնում են 102 տարի առաջ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները, երբ ռուսների և թուրքերի ձեռքով անկում ապրեց և անկախությունը կորցրեց Առաջին Հանրապետությունը։ Ի դեպ, հենց հոկտեմբերի 30-ին՝ 102 տարի առաջ այս օրերին քեմալականները գրավեցին Կարս քաղաքը, որի անկումը պատկերավոր նկարագրված է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում, արևմտյան Հայաստանի քաղաքները։ Իսկ Ռուսաստանը գրավեց Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ապա դեկտեմբերի 2-ին ՀՀ-ն խորհրդայնացվեց, մյուս կեսն էլ անցավ թուրքերին։ Հատկապես 2020-ի աղետալի պատերազմից հետո հաճախ ենք ասում, որ պատմությունը կրկնվում է։

Factor TV-ին տված հարցազրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանին հարց ուղղեցինք՝ եթե 102 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած Կարսի անկումը որոշակի իմաստով մարդիկ նմանեցնում են Շուշիի գրավման հետ, ապա նրան չի՞ թվում, որ Կարսի ենթադրյալ նոր անկումը դեռ առջևում է, քանի որ վտանգի տակ է ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ ռեսուրսներ, բարեկամներ ունի Հայաստանը՝ նոր Կարսի անկում թույլ չտալու, այսինքն՝ հայոց պետականության ավարտ։

«Հայաստանի կարողության, տևականության, գոյության փաստն ինքնին, իհարկե, մեր ռեգիոնում ոմանց շատ է հուզում, և շատ են կրքերը բորբոքվում։ Հստակ է, որ այդ «ոմանքը» Թուրքիան և Ադրբեջանն են։ Եվ Հայաստանի շուրջ առևտուր է, Հայաստանի թուլացման կամ ենթակայացնելու, ինքնիշխանության մակարդակի խնդիրը, այո՛, ռուս-թուրքական քննարկումներում եղել է, կա և միշտ պետք է լինի, քանի ունենք այս երեք պետությունները։ Մնացյալ հարցերը, թե մենք ինչպես ենք կողմնորոշվելու, զգալի չափով կախված են ո՛չ այս երեք պետությունների հնարավորություններից և կարողություններից։ Դուք խոսում եք դաշնակիցների մասին․ այո՛, ընթացիկ իրավիճակներն իրենք են առաջադրում՝ կարճաժամկետ դաշնակից, երկարաժամկետ դաշնակից, կարևոր է իմանալ նրանց հնարավոր ակնկալիքները և ռազմավարական ծրագրերը, դրանց վերլուծության մակարդակը։ Մյուս խնդիրն է, թե մեր իմացության և դրանց բարձրաձայնման սահմանները որտեղ են»,- ասաց ազգագրագետը։

Եթե թուրքերի և ադրբեջանցիների պարագան շատ պարզ է՝ նրանք բաց թշնամական քաղաքականություն են վարում, և պատրանքներ չունենք, որ հակահայ քաղաքականությունը կփոխեն, ապա ռուսների պարագան է տարբեր՝ նրանք փաստաթղթերով ՀՀ-ի դաշնակիցն են, այստեղ զորքեր ունեն, պարտավորություններ են ստանձնել անվտանգային, բայց դրանք չեն կատարում։ Հակառակը՝ դուրս են գալիս ՀՀ-ի դիրքերից և դրանք անցնում են ադրբեջանցիներին, և հայ զինվորը միայնակ է մնում ադրբեջանցիների, թուրքերի դեմ։

Ինչո՞ւ է այդպես վարվում կայսերական հակումներ ունեցող Պուտինը ՀՀ-ի հանդեպ, ի՞նչ է թաքնված։ Հրանուշ Խառատյանն ասում է՝ եթե հիմնվենք պատմական փորձի վրա, ապա ՌԴ-ի հարցում ևս պատրանքներ չպիտի լինեն․ «Փորձը ցույց է տալիս, որ մենք խաղաքարտ ենք ՌԴ-ի ձեռքին՝ տարածաշրջանում իր խնդիրները լուծելիս։ Եթե ռեգիոնալ խնդիրները լուծելու ճանապարհին պետք է հայկական շահերը և հետաքրքրությունները զոհաբերվեն, ապա նա պետք է զոհաբերի։ Գնալու է այդ զոհաբերությանը։ Այնպես չէ, որ ՌԴ-ն ասելու է, թե իր շահերը և խնդիրները զոհաբերելու է մեր խնդիրներին ու շահերին։ Ինչ-որ տեղ դա ասել է, երբ ասել է, որ երկուստեք շահեր պետք է հաշվի առնենք։ Այսօր, օրինակ, թուրքական քննարկումներում նախկին պաշտոնյա դիվանագետներ, ռազմական գործիչներ պարզ ասում են, որ թուղթը նրա համար է, որ այն խաղարկվի։ Հիմա մենք էլ ՌԴ-ի հետ թղթով դաշնակիցներ ենք, այդ թուղթը նրա համար է, կարծում եմ՝ նաև ՌԴ-ի տրամաբանությամբ, որ այն խաղարկվի։ Հիմա, երբ պետք է այդ թուղթն օգտագործել այս կամ այն շահը սպասարկելու համար, կօգտագործի այդ թուղթը, բայց գործնական քայլերն էլ, երբ իր շահերին պետք լինեն, էլի կօգտագործեն։ Նկատի ունեմ՝ այդ թուղթը հիմք կլինի, որ բաց տեքստով ինքը Հայաստանին պաշտպանի, եթե դա իր կոնկրետ շահերին ծառայի»։

Ըստ Հրանուշ Խառատյանի՝ 30 տարի շարունակ հայերս մեր գիտակցության մեջ դրել ենք, թե ինչո՞ւ ՌԴ-ն պիտի զոհաբերի իր շահերը ՀՀ-ի շահերին։

«Երբ քո ռազմավարական դաշնակիցը քո դեմ պետք է մասնավոր շահեր իրացնի, նա արդեն քո դաշնակիցը չէ։ Մենք մեզ անընդհատ խաբում ենք։ Ամեն ինչ շատ պարզ է՝ 2020-ի պատերազմն ակնհայտ ծրագրավորված էր նաև ՌԴ-ի կողմից։ ՌԴ ՊՆ ղեկավար Շոյգուն ասաց, որ թուրքերի հետ հրաշալի օպերացիա իրականացրին։ Այո՛, մենք կարող ենք ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը լինել, եթե չենք խանգարում, որ ռուսներն իրենց հարաբերությունները կառուցեն ռեգիոնի այլ երկրների հետ։ Եթե մեր շահերը խանգարում են դրանց կառուցմանը, մենք թղթի վրա դաշնակիցներ ենք, որ ծառայենք ՌԴ-ի շահերի իրականացմանը»,- եզրակացրել է ազգագրագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան