Հոգեբանական աջակցություն ցուցաբերվել է շատ քիչ անձանց․ պետությունն ինքը պետք է գտներ այդ մարդկանց․ Արմինե Սադիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
Բոլորը

ՀՔԱՎ գրասենյակը Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ և Մեդիա կենտրոնի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Հոգեկան առողջությունը՝ ճգնաժամային իրավիճակներում» թեմայով քննարկում՝ այս խնդիրների վրա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։

«2020 թվականին սանձազերծված պատերազմը և դրանից հետո ստեղծված իրավիճակը, նաև այս տարվա սեպտեմբերի 13-ին սկսված մի քանի օրվա պատերազմական գործողությունները շատ ծանր հոգեվիճակի են հասցրել լայն հանրությանը, հատկապես այդ պատերազմական գործողություններից ուղղակիորեն տուժածներին՝ զինծառայողներին, անհետ կորած անձանց, գերեվարվածներին, ինչպես նաև նրանց ըտանիքի ադամներին»,- քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՔԱՎ պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը։

2021 թվականին ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որ պատերազմական գործողություններից հետո ինքնասպանության փորձերի աճ է գրանցվել։

Ընդգծելով պետական ծրագրերի կարևորությունը՝ Սադիկյանը հայտնեց, որ շատ քիչ անձանց է հոգեբանական աջակցություն տրամադրվել․ Մինչդեռ հատվածային մոտեցումը չի կարող հարցին լուծում տալ․ պետությունն ինքը պետք է գտնի այդ մարդկանց և աջակցություն ցուցաբերի։

Սադիկյանի խոսքով՝ ՀՔԱՎ ներկայացուցիչները հանդիպել և ուսումնասիրություն են կատարել անհետ կորած 104 անձանց ընտանիքների հետ, և պարզվել է, որ ընդամենը 4-ն են առնչվել հոգեբանական աշխատանքի հետ։

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մինչև 2021 թվականի կեսերը հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել առնվազն 6000 հոգու, սակայն մանրամասներ չեն հայտնել, թե շահառուների և մասնագետների ընտրանքն ինչպես է կատարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։