«Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք»․ Ջո Բայդենը՝ ուկրաինական տարածքների բռնակցման փորձի մասին

Լուրեր

03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը դարձյալ շեշտել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում կեղծ հանրաքվեների արդյունքները։ Բայդենը Կրեմլի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի սկզբունքների «բացահայտ խախտում», գրում է VOA-ն։

«Ցանկանում եմ հստակ հայտարարել։ Միացյալ Նահանգները երբեք, երբեք, երբեք չի ճանաչի Ռուսաստանի պահանջները ինքնիշխան ուկրաինական տարածքների նկատմամբ»,- ասել է Բայդենը Վաշինգտոնում Խաղաղօվկիանոսյան կղզիների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Այսպես կոչված, հանրաքվեները կեղծիք էին, բացարձակ կեղծիք։ Արդյունքները կեղծվել են Մոսկվայում»,- ասել է նա։ «Ուկրաինացի ժողովրդի իրական կամքը դրսևորվում է ամեն օր, երբ [մարդիկ] զոհաբերում են իրենց կյանքը՝ ժողովրդին փրկելու և իրենց երկրի անկախությունը պահպանելու համար»։

«Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, Պուտինի կայսերական հավակնությունները ՄԱԿ-ի կանոնադրության և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում են»,- հավելել է նախագահը։

Ուկրաինայի չորս շրջանների բռնակցման մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը՝ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո։ Ըստ արևմտյան վերլուծաբանների՝ Պուտինը այս շրջանների բռնակցմամբ ցանկանում է լեգիտիմություն հաղորդել ՌԴ տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնալու դեպքում միջուկային զենք կիրառելու մասին իր հայտարարություններին։

 

Տաթև Ֆռանգյան