Քաղաքապետարանը տասնապատկում է աղբ թափելու տուգանքը՝ առանց վիճակագրական տվյալի. FIP

Լուրեր

20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 18:09
Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց․ ՀՀ-ում մեկնարկում է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթաց
20.11.2024 | 18:00
Կրեմլը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու տարբերակը
20.11.2024 | 17:52
Փաշինյանը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը
20.11.2024 | 17:44
ԱՄՆ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ին թույլատրել է բրիտանական Storm Shadows-ներով հարվածել Ռուսաստանի խորքին․ Times
20.11.2024 | 17:35
Քաղաքապետարանի նախկին գլխավոր մասնագետը ՀՀ-ին կվերադարձնի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վճիռ
20.11.2024 | 17:31
Պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանի դեմ քայլերը․ Բաքուն իր հերթին է Ֆրանսիայի դեսպանին կանչել ԱԳՆ
20.11.2024 | 17:25
Դավիթ Խուդաթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից
20.11.2024 | 17:17
Ովքեր են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ  դուրս եկած Հայաստանի հավաքականի  մարզիկները
20.11.2024 | 17:05
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության․ ՀՀ նախագահը՝ դեսպանին
20.11.2024 | 16:54
«Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտի ամենամեծ նախագիծն է․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
20.11.2024 | 16:46
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային հարձակման տագնապ է հայտարարվել
20.11.2024 | 16:41
Կիևում Իսպանիայի և Իտալիայի դեսպանությունները նույնպես հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին
20.11.2024 | 16:30
Հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր
20.11.2024 | 16:19
Էրդողանը ճիշտ չի համարում ՌԴ-ին ATACMS հրթիռներով հարվածելու՝ Բայդենի թույլտվությունը
Բոլորը

Երևանի ավագանու մայիսի 24-ի նիստում ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը խոսել էր չնախատեսված վայրերում աղբ թափելու մասին և կոչ արել չաղտոտել փողոցներն ու գետերը։ Ելույթին արձագանքել էր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ընդգծելով աղտոտվածության խնդրի կարևորությունը։

«․․․ այո, պարոն Ներսիսյան, և դա էր պատճառը, որ մենք առաջարկություն ենք ներկայացնելու, որ աղբի նետման համար ոչ թե ֏5000 վարչական պատասխանատվության ենթարկեն, այլ ֏50,000։ Նախագիծը էս պահի դրությամբ պետք է ներկայացնենք կառավարություն, կարծում եմ, որ մինչև հաջորդ ուրբաթ օրը կներկայացնենք, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»,- արձագանքելով Ներսիսյանի ելույթին՝ ասել էր Սարգսյանը։

Ավագանու այս նիստից ուղիղ մեկ ամիս անց քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մշակվում է աղբ թափելու համար տուգանքների խստացման նախագիծ։

«Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի, ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»,- մասնավորապես, գրել էր քաղաքապետը։

Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ Սարգսյանը հայտնել էր, որ նախագիծն արդեն ներկայացվել է և հաստատվելու դեպքում տուգանքի չափը էականորեն կաճի։

«Օրենսդրական նախաձեռնություն ենք ներկայացրել, որպեսզի տուգանքի չափը բարձրացնենք։ Բավականին փոքր գումար է, և կարծում եմ՝ 200 հազար տուգանքը աղբը թափելու դեպքում մարդկանց կստիպի, որ մտածեն՝ արդյոք անհրաժեշտ է այդ աղբը թափել հանրային վայրերում, թե ոչ»,- մասնավորեցրել էր Սարգսյանը։

Օրեր անց էլ քաղաքապետը տեղեկացրել էր, որ չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքն էականորեն կմեծանա։

Չսահմանված վայրերում աղբ թափելու համար նախատեսված տուգանքը ոչ թե ֏5000, այլ ֏20,000-֏30,000 է

Հրաչյա Սարգսյանն իր առաջին ելույթում նշել էր, որ ուզում է առաջարկություն ներկայացնել, որով աղբի նետման համար վարչական պատասխանատվությունը ֏5000 հազար դրամից կդառնար 50 հազար դրամ։

Չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանքները սահմանվում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով, ըստ որի, չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում սպառման աղբ թափելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի քսանապատիկից (֏ 20,000) երեսնապատիկի (֏ 30,000) չափով։ Մեկ այլ հոդվածով էլ սահմանվում է տրանսպորտային միջոցից աղբ նետելու տուգանքի չափը, որը նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի (֏ 25,000)  չափով է: Մեկ ուրիշ հոդվածով սահմանվում է տրանսպորտային միջոցի ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը, որի համար սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (֏ 5000) չափով։

Սրանք այն հիմնական կետերն են, որոնք վերաբերում են քաղաքացիների կողմից շրջակա միջավայրի աղտոտմանը։ Այսինքն՝ չսահմանված վայրերում աղբ թափելու համար այս պահի օրենսգրքով նախատեսված տուգանքը ոչ թե 5, այլ ֏20,000 — ֏30,000 է, իսկ քաղաքապետի նշած ֏5000 տուգանքի չափը վերաբերում է միայն տրանսպորտային միջոցի ուղևորների կողմից առարկաներ նետելուն։

Որքա՞ն արդյունավետ է կիրառվել օրենքը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի արդյունավետության գնահատման ցուցիչներից մեկը դրա կիրառելիությունն է, քաղաքապետի հայտարարությունից հետո «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե վերջին տարիների ընթացքում չնախատեսված տեղերում աղբ թափելու համար քանի՞ քաղաքացու նկատմամբ է վարչական իրավախախտման արձանագրություն կազմվել։

2016-2022 թվականներին կազմված արձանագրությունների մասին տեղեկություն ստանալու համար պաշտոնական հարցմամբ դիմեցինք Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանություն։

ՀՀ Ոստիկանություն

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ոստիկանությունը չսահմանված վայրերում աղբ թափելու վերաբերյալ իրավախախտումներից քննում է միայն տրանսպորտային միջոցից աղբ նետելու և տրանսպորտային միջոցի ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու վերաբերյալ իրավախախտումները։

Այս հոդվածներով ոստիկանությունը 2016 թվականին կազմել է 97 արձանագրություն, 2017-ին՝ 581, 2018-ին՝ 122, 2019-ին՝ 218, 2020-ին՝ 52, 2021-ին՝ 33, իսկ 2022-ի 8 ամիսների ընթացքում՝ 90 վարչական արձանագրություն։

Վերոնշյալ վարչական արձանագրությունները վերաբերում են միայն տրանսպորտային միջոցներից նետված աղբին, այսինքն այս տվյալները չեն ներառում փողոցում հետիոտների նետած աղբը։

Ինչ վերաբերում է արձանագրությունների թվերին, ապա, օրինակ, 2021-ին կազմվել է թվով ամենաքիչ արձանագրությունը՝ 33, սակայն վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի տիկտոկյան միայն մեկ 1 րոպեանոց տեսանյութում հնարավոր է հաշվել 10 դեպք, երբ քաղաքացիները տրանսպորտային միջոցից երթևեկության ընթացքում նետում են ծխախոտի մնացորդները։ Այսինքն՝ ոստիկանությունը հիմնականում «չի նկատում» մեքենաներից աղբ նետող վարորդներին։

Երևանի քաղաքապետարանը խուսափում է հարցման պատասխանից

Երևանի քաղաքապետարան պաշտոնական հարցմամբ դիմելու հենց նույն օրը մեզ հետ կապ հաստատեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից և տեղեկացրին, որ այդ տվյալները հավաքագրելը գրեթե անհնար է, քանի որ քաղաքացիների նկատմամբ վարչական արձանագրություն կազմելու լիազորություն ունեն մի քանի մարմիններ, այդ թվում՝ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը և վարչական շրջանները, իսկ ընդհանուր գործընթացը մի կետից չի համակարգվում։ Մեր զրույցում քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, որ մեծ դժվարությամբ հնարավոր է եղել հավաքագրել միայն 2022 թվականի մի քանի ամսվա տվյալները։

Այդ տվյալների համաձայն՝ 2022 թվականի 8․5 ամիսների ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից կայացվել են թվով 12 որոշումներ, որոնցից 10-ը վերաբերում են շինարարական աղբը ոչ սահմանված վայրում թափելու դեպքերին։

Քաղաքապետարանի տրամադրած այս պատասխանում ներկայացված են հիմնականում և մեծամասամբ շինարարական աղբ թափելու համար կազմված արձանագրությունները, որոնց կարող եք ծանոթանալ հաջորդիվ ներկայացվող ինֆոգրաֆիկայում։

Քանի որ մեր նպատակն էր հասկանալ, թե կենցաղային աղբը չնախատեսված վայրում թափելու համար քանի քաղաքացու նկատմամբ է կազմվել արձանագրություն, իսկ այս տվյալները վերաբերում էին միայն շինարարական աղբին, քաղաքապետարանի լրատվության վարչությանը խնդրեցինք մեր հարցմանը պատասխանել ըստ էության և տրամադրել հարցմամբ պահանջվող տեղեկությունները։

Վարչությունից դարձյալ պնդեցին, որ այդ տեղեկությունը հավաքագրելը գրեթե անհնար է։ Խնդրեցինք, որ այդ դեպքում մեզ պատասխան գրությամբ տեղեկացնեն, որ այդ տեղեկությունները հավաքագրելն անհնար է, սակայն քաղաքապետարանից հավաստիացրեցին, որ կփորձեն որոշակի տվյալներ հավաքագրել և տրամադրել մեզ։ 

Այս խոսակցությունից հետո մենք մի քանի անգամ կապ հաստատեցինք լրատվության վարչության հետ և խնդրեցինք ի վերջո պատասխանել մեր պաշտոնական հարցմանը, որին դարձյալ ստացանք հավաստիացում, որ անպայման կպատասխանեն, սակայն այդպես էլ մեր հարցումը մնաց անպատասխան։

Փաստացի, Երևանի քաղաքապետը չնախատեսված վայրերում աղբ թափելու համար առաջարկում է տուգանքի չափը տասնապատկել, սակայն երբ խնդրում ենք տրամադրել նախկինում կազմված արձանագրությունների վերաբերյալ տեղեկություն, պարզվում է, որ այդպիսի տվյալներ չեն հավաքագրվել, հետևաբար տարակուսելի է, թե ինչպես է չափվում տուգանքի ավելացմամբ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեմ պայքարի արդյունավետությունը։