Նրանք ընկան հանուն խաղաղության, որի համար մենք պայքարում ենք նաև հիմա․ ՀՀ նախագահի ուղերձը՝ 44-օրյա պատերազմի տարելիցի առնչությամբ

Լուրեր

02.06.2026 | 12:47
Արման Ծառուկյանը հայտնել է՝ երբ է անցկացնելու հաջորդ մենամարտը UFC-ում
02.06.2026 | 12:46
Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է
02.06.2026 | 12:39
«Պուտինի հետ պոզիտիվ զրույց եմ ունեցել․ սահմանափակումները քաղաքացիներին տրամադրում են ԵՏՄ-ի դեմ»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.06.2026 | 12:34
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ձեռք բերվել «հաջորդ շաբաթվա ընթացքում»
02.06.2026 | 12:26
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
02.06.2026 | 12:19
ՄԻՊ-ի միջամտությամբ ազատությունից զրկված անձի վիրահատություն է կազմակերպվել
02.06.2026 | 12:10
ՌԴ-ն արգելել է ՀՀ-ից կորիզավոր մրգերի ներմուծումը // Խուզարկություններ Արմավիրում․ ԼՈՒՐԵՐ
02.06.2026 | 12:02
Արսեն Հարությունյանի մրցակիցը փոխվել է RAF-ում
02.06.2026 | 11:55
Զինծառայողի դի է հայտնաբերվել
02.06.2026 | 11:53
Ադրբեջանը Սերբիայում մասնակցում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորավարժություններին
02.06.2026 | 11:44
Իրավապահները զենք ու թմրանյութ են փնտրում․ խուզարկություններ՝ Արմավիրում
02.06.2026 | 11:41
Թրամփը Նեթանյահուին մեղադրել է Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմը խաթարելու մեջ․ Axios
02.06.2026 | 11:30
Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում
02.06.2026 | 11:22
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 11:13
«5 հոգի մարդ ունեմ զալատոյ․ մի 20 հոգի հետևիցդ բերես, որ 200 հազար ստանաս»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ։

«Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններով սանձազերծվեց 44-օրյա պատերազմը՝ ի չիք դարձնելով գործընկեր երկրների և միջազգային կառույցների կողմից տարիներ շարունակ ներդրված ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ուղիներով և առանց ուժի կիրառման կարգավորմանը։

Երկու տարի առաջ այս օրը մեր ժողովուրդն առերեսվեց հերթական փորձության հետ, մեր զինված ուժերը, կամավորականները, բժիշկներն ու քաղաքացիները հերթական անգամ հարկադրված էին մարտի դաշտում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրանում ապրելու և արարելու անքակտելի իրավունքները։

44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար՝ լի անդառնալի կորուստներով:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մարտում ընկած մեր նվիրյալների հարազատներին: Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ։

Այսօր, ներկայիս դժվարին ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանում, մեր բոլորիս պարտքն է արժանվույնս գնահատել մեր նահատակների զոհաբերությունը և գիտակցել, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն մեր ժողովրդի ապրելու աներկբա իրավունքի և հանուն խաղաղության, որի համար մենք պայքարում ենք նաև հիմա։

Ուժ և կորով բոլորիս, հանուն մեր անկախության և ազատության»: