ԵՄ-ն և ՌԴ-ն տարբեր նախագծեր են ներկայացրել Երևանին և Բաքվին․ Թոմաս դե Վաալ

Լուրեր

23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրն այն է, որ ոչ ոք գին չի վճարում «ոչ» ասելու համար։ «Վատ պահվածքի համար դատապարտումները թույլ են, ինչպես անցյալ շաբաթվա ադրբեջանական գործողությունների համար, այնպես էլ 2020 թվականից առաջ երկու կողմերի մոտեցումների համար»,- գրում է վերլուծաբանը իր հերթական հոդվածում։ Ըստ նրա՝ երկու երկրների առաջնորդները կարծում են, որ կարող են հրապարակավ հրաժարվել այն ամենից, ինչի շուրջ պայմանավորվել են ։

«Սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի տարածք ադրբեջանական լայնածավալ ներխուժման հետևանքով զոհվել է մոտ 300 զինվոր։ Հայաստանն ասում է, որ իր զինվորներից 202-ը և քաղաքացիական 5 անձ զոհվել կամ անհետ կորել է։ Ադրբեջանն իր կորուստները գնահատել է 80 զինվոր. չմոռանանք, որ սրանք փոքր բնակչություն ունեցող երկրներ են, որտեղ այս սարսափելի թվերն  ավելի  ցավոտ են զգացվում։

Սա 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից ի վեր երկու երկրների միջև ամենածանր բռնությունն է, սակայն ադրբեջանական ուժերը, ըստ երևույթին, դեռ վերահսկում են տարածքներ Հայաստանի սահմանամերձ շրջաններում:

«Մարտերը գրանցվել են Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բարձր մակարդակով բանակցությունների չորրորդ փուլից ընդամենը երկու շաբաթ անց, որտեղ առաջընթաց էր արձանագրվել: Կարևոր է, որ սա հետևեց Ուկրաինայի կողմից Խարկովի նահանգում Ռուսաստանի ռազմական նվաստացմանը», գրում է վերլուծաբանը:

Թոմաս Դե Վաալը նկատում է, որ որոշ լրատվամիջոցներ մոլորեցնող կերպով նկարագրում են մարտերը որպես սահմանային բախումներ և դրանք վերագրում են Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքին, որն ավելի քան երեսուն տարվա հակամարտության վայրն է:

«Բայց Ղարաբաղում, որն այժմ ռուսական խաղաղապահների բազան է, մարտեր տեղի չեն ունեցել. այդ ամենը գրանցվել է Հայաստանի տարածքում»,- գրում է նա։

Վերլուծաբանը նշում է, որ ականատեսները պատմել են ռազմական օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների ուժեղ գնդակոծությունների մասին, ի թիվս այլ վայրերի, Սոթք գյուղում և առողջարանային Ջերմուկ քաղաքում, որի քաղաքացիական բնակչությունը տարհանվել է:

Վերջինս նշում է, որ կան արժանահավատ տեղեկություններ վայրագությունների և երկու զոհված հայ կին զինվորների դիերի սարսափելի պղծման մասին:

«2020 թվականին հասնելով իր պատերազմական նպատակների մեծ մասին, բայց ոչ բոլորին, Ալիևը նոր նպատակներ ունի։ Առաջինը՝ Հայաստանին պարտադրում է ստորագրել «խաղաղության պայմանագիր», որով նա կհրաժարվի Ղարաբաղի հայաշատ շրջանի նկատմամբ իր պահանջներից: Երկրորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, որը հարմար է Ադրբեջանին, երրորդը նոր ճանապարհային երկաթգիծն է և Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի էքսկլավը կապող «Զանգեզուրի միջանցքը» ՝ նվազագույն ստուգումներով և հսկողությամբ»,- նշում է Թոմաս դե Վաալը՝ հավելելով, որ բռնության վերջին փուլը 2020 թվականից ի վեր ամենադաժանն ու վտանգավորն է:

«Այն կարծես թե ուղղված է նույնքան Ռուսաստանի, որքան Հայաստանի դեմ: Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ պաշտպանական պայմանագրի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրանց համատեղ անդամակցության շնորհիվ։

Բայց Ռուսաստանն ունի նաև Ուկրաինայի խնդիրը: Ադրբեջանը մտադիր է ապացուցել, որ Ռուսաստանը հապաղում է աջակցոսւթյուն ցուցաբերել իր դաշնակցին, ինչպես նաև այն, որ ՀԱՊԿ-ը «թղթե վագր» է, ինչը երևում է նաև Ղրղզստանում Տաջիկստանի անդրսահմանային հարձակումների պատճառով նրա ձախողումը»,-նշում է Վաալը:

«Այս ամբողջ տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Անցյալ շաբաթ տեղի ունեցած բռնությունը չի նշանակում, որ բանակցությունները կեղծիք էին կամ ժամանակի վատնում` ինչպես պնդում էին որոշ վերլուծաբաններ: Նրանք իրականում բավականին առաջընթաց էին գրանցել։ Երկու կողմերն ամռան սկզբին համաձայնության եկան տրանսպորտային երթուղիների հարցում, մինչև որ ռուսները բարդություններ մտցրեցին, որոնք դադարեցրեցին ամեն ինչ: Ամառվա ընթացքում նրանք ինտենսիվ աշխատեցին միջպետական պայմանագրի տեքստերի վրա (Ադրբեջանի պահանջով)՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության դրույթներով (Հայաստանի պահանջով)», – նշում է Թոմաս դե Վաալը:

«Ռուսաստանը շարունակում է մնալ ազդեցիկ շահեր ունեցող միջնորդ, նույնիսկ եթե վստահություն չի վայելում որպես ազնիվ միջնորդ։ Հաղորդագրություններ կան այն մասին, որ Մոսկվան հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ բանաձև, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը:

Շառլ Միշելի առաջարկած գործընթացը ներկայում միակ կենսունակն է և որպեսզի այն հաջողության հասնի, ավելի ուժեղ աջակցության կարիք ունի Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների և Միացյալ Նահանգների կողմից: «Եթե այն ձախողվի, ապա այլընտրանքը կլինի Մոսկվայի միջնորդությունը, կամ, ավելի վատ՝ երկու կողմերը նոր պատերազմի մեջ կներքաշվեն», – եզրափակում է Թոմաս դե Վաալը:

 

Տաթև Ֆռանգյան