Պեսկովը հայտարարել է, որ զորակոչի որոշումը կայացվել է «հակամարտությանը ՆԱՏՕ-ի դե ֆակտո մասնակցության պատճառով»

Լուրեր

04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
Բոլորը

Պահեստազորին զորակոչելու որոշումը կայացվել է՝ ուկրաինական հակամարտությանը ՆԱՏՕ-ի «դե ֆակտո մասնակցության» պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մոբիլիզացիան ի սկզբանե մաս է կազմել ռազմական գործողություն իրականացնելու Ռուսաստանի ծրագրերին, գրում է Կոմերսանտը։

Միաժամանակ, նա նշել է, որ պատերազմի կարգավիճակը չի փոխվել՝ այն դեռ «հատուկ ռազմական գործողություն է» , ոչ թե պատերազմ։

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում հայտարարվել է մասնակի մոբիլիզացիա, մինչդեռ սեպտեմբերի 13-ին Պեսկովը հայտարարել էր, որ նման միջոց չի դիտարկվում։

«Նախագահը երեկվա իր ելույթում հստակ նկարագրություն տվեց և բացատրեց նման որոշում կայացնելու պատճառները։ Փաստն այն է, որ հատուկ գործողությունը սկսվել է… Ուկրաինայում նպատակների իրականացման համար։ Այժմ, դե ֆակտո, մենք իրականում բախվում ենք ՆԱՏՕ-ի դաշինքին՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով: Դա հանգեցրեց նման անհրաժեշտության»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ իր մասնակի մոբիլիզացիոն ուղերձում հինգ անգամ հիշատակել է ՆԱՏՕ-ն։ Նա դաշինքին մեղադրել է «հարձակողական ենթակառուցվածքը» դեպի Ռուսաստանի սահմաններ տեղափոխելու մեջ, այն բանում, որ ուկրաինացի զինվորականները պատրաստվել են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան «և արևմտյան խորհրդականների փաստացի հրամանատարության ներքո՝ Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանների տարածքներում հետախուզության և Ռուսաստանին միջուկային զենքով սպառնալու մեջ»։

Ի պատասխան՝ նա սպառնացել է ՆԱՏՕ-ի երկրներին օգտագործել «ձեռքի տակ եղած բոլոր միջոցները»՝ ընդգծելով, որ «սա բլեֆ չէ»։

Տաթև Ֆռանգյան