Ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առա՞ջ. ՀՀ անկախության 31 տարիները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

31 տարի առաջ այս օրը Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Այն ժամանակ անկախությանը «Այո» ասածներն այսօր հիշում են՝ ակնկալիքները մեծ էին, որ ամեն ինչ լավ է լինելու։

Բնական է մարդկանց դժգոհությունը․ այն ժամանակ ձևավորված սպասելիքներն առավելապաշտական էին ասում է՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նրա կարծիքով՝ 31 տարի անց մարդկանց չարդարացված սպասումների  պատճառը նաև այն է, որ անկախությանն ընդառաջ գնալու քայլերը թերի էին կատարվել։

Մեզ հանդիպած քաղաքացիներից շատերն այսօր դժվարացան խոսել այս տարիների ձեռքբերումներից և բացթողումներից, բայց մի հարցում գրեթե բոլորը միակարծիք են՝ 44-օրյա պատերազմից, ինչպես նաև սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո Հայաստանն ինքնիշխանությունը պահելու խնդիր ունի։

1991 թվականին անկախության հանրաքվեին մասնակցեց Հայաստանի ԽՍՀ չափահաս բնակչության 95%-ը։ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»․ այս հարցին «Այո» ասաց քվեարկության մասնակիցների 99.5%-ը։

Անկախության ձեռքբերման հարցում մեծ է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դերը՝ ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նաև հավելում՝ նրա իշխանության օրոք ունեցանք հաղթանակ, որը պետությանը բերեց ճանաչում և արժանապատվություն։

Արամ Սարգսյանն ընդունում է, որ ինքնիշխանությունը պահելու խնդիր ունենք, ու թեև Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանի աջակցությունը չունենք, սակայն կան երկրներ, որոնք հստակ աջակցում են Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան