Էրդողանը Պուտինի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը․ Reuters

Լուրեր

04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի։

Ըստ գործակալության՝ Էրդողանը պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակում Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։

Սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում ՌԴ նախագահը կհանդիպի նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ պետությունների ղեկավարների հետ։

«Թուրքիան սկսել է շփումներ երկու երկրների միջև առկա խնդիրը հաղթահարելու համար: Սա պետք է ավարտվի, քանի դեռ հեռուն չի գնացել»,- ասել է անանուն թուրք պաշտոնյան:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին, թեև նախապես համաձայնություն էր տվել մասնակցության հրավերին։

Տաթև Ֆռանգյան