Ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բուժօգնությունը․ այս պահին որևէ բանի կարիք չունենք․ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.02.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
27.02.2026 | 23:15
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլ է տվել իր աշխատակիցներին լքել երկիրը` Իրանին հնարավոր հարվածի ֆոնին
27.02.2026 | 23:01
Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է բրիտանական խորհրդարանում անցկացված Արցախի վերաբերյալ քննարկմանը
27.02.2026 | 22:47
Ադրբեջանում սոցիալական ցանցեր մուտքի տարիքային սահմանափակում կմտցվի 
27.02.2026 | 22:32
Զինվորին սպանել է ծառայակիցը. խաղաղ պայմաններում նոր մահ՝ Պապիկյանի «աննախադեպ» հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 22:20
Netflix-ը հրաժարվել է Warner Bros.-ը գնելու մտքից. այն ձեռք կբերի Paramount-ը
27.02.2026 | 22:07
Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.02.2026 | 21:56
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.02.2026 | 21:42
iPhone-ն ու iPad-ը հասանելիություն են ստացել ՆԱՏՕ-ի գաղտնի տվյալներին
27.02.2026 | 21:28
Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից
27.02.2026 | 21:14
ՌԴ 11 շրջաններում հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ. Չուվաշիայում խոցվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ
27.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ընդդիմությունը կհաջողի՞ իշխանափոխության ծրագիրը՝ «Գյումրի-2» սցենարով
27.02.2026 | 20:44
Պակիստանը հայտարարում է՝ իր օդային հարվածների հետևանքով զոհվել է 274 թալիբ, ըստ Թալիբանի 13 զոհ կա
27.02.2026 | 20:30
Ինչ է ակնարկում Փաշինյանից հեռացող Աննա Հակոբյանը. բաժանում՝ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 20:23
Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն. Փաշինյանը՝ ԵԱ մեծահասակների առաջնության բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի առողջապահական համակարգը Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հարձակումից հետո ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք թե՛ տեղերում՝ մեր մարզային բժշկական կենտրոններում, թե՛ Երևանում ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը։ Բոլոր բժշկական կենտրոնները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության պարագաներով, մասնագիտական թիմերով, անհրաժեշտ շտապօգնության բրիգադներով։ Մենք այս պահին որևէ կարիք չունենք հավելյալ՝ ոչ մեր համակարգի ներսում բաշխվածություն ապահովելու»,- հայտարարեց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ ակտիվ կապ կա Սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ։

«Բոլոր վիրավորները մարզային կենտրոններում ստանում են համապատասխան բժշկական օգնություն, այնուհետև մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում Երևանի բժշկական կենտրոններ՝ ստանալու բարձրակարգ, ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող բժշկական օգնություն։ Այսօր ես այցելել եմ բժշկական կենտրոններ Երևանում, այցելելու եմ նաև բոլոր մարզերում այն բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են մեր վիրավորներին»,- ասաց Ավանեսյանը։

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ դոնորական արյան պաշարները բավարար են, անընդհատ համալրվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։