Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել հակահարձակման գործում․ Բլինքեն

Լուրեր

03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հակահարձակումը դեռ նոր է սկսվել, սակայն ուկրաինական ուժերն արդեն զգալի առաջընթաց են գրանցել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այն, ինչ նրանք արել են, մեթոդաբար ծրագրված է և, իհարկե, զգալի աջակցություն է ստացել ԱՄՆ-ից ու շատ այլ երկրներից՝ Ուկրաինային այս հակահարձակումը շարունակելու համար անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու առումով»,- ասել է Բլինքենը Մեքսիկայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այնուամենայնիվ, ըստ նրա, դեռ վաղ է կանխատեսումներ անել, թե ինչպես կավարտվի հարձակումը։

«Ռուսները շատ զգալի ուժեր են պահպանում Ուկրաինայում, ինչպես նաև տեխնիկա, զենք և զինամթերք: Նրանք շարունակում են դրանք անխտիր օգտագործել ոչ միայն ուկրաինական Զինված ուժերի, այլև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, ինչպես մենք տեսանք»,- ավելացրել է Բլինքենը։

Տաթև Ֆռանգյան