Վկան չէր ներկայացել․ քննությունը հետաձգվեց 49 օրով

Լուրեր

29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:50
Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Ռեալ» վերադառնալու մասին լուրերին
29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում պետք է շարունակվեր ընտանեկան բռնության գործերից մեկի քննությունը։ Դատաքննությունը, սակայն, չկայացավ, քանի որ գործով անցնող վկան չէր ներկայացել դատական նիստին։ Թեև դատարան ներկայանալու ծանուցագիրը վկային փոխանցելը փորձել էին կազմակերպել ոստիկանության միջոցով, հնարավոր չէր եղել ապահովել վկայի ներկայությունն այսօրվա նիստին։

Այցելելով իրենց հայտնի հասցեն՝ ոստիկանները պարզել են, որ վկան այլևս այդտեղ չի բնակվում։ Դատավոր Գոռ Շահբազյանը նիստի սկզբում հայտարարեց, որ վկային բերման ենթարկելու հիմքերը բացակայում են, քանի որ առկա չէ պատշաճ ծանուցում։ Ամբաստանյալ Ա Մ-ն հայտարարեց, որ կարելի է շարունակել քննությունն առանց տվյալ վկային հարցաքննելու, քանի որ վերջինիս ցուցմունքներում, իր խոսքով, չնչին են հակասությունները։

Մեղադրող դատախազն էլ իր հերթին նշեց, որ պետք է ևս մեկ անգամ փորձել ոստիկանության միջոցով ծանուցել վկային, իսկ եթե դա չհաջողվի, պետք է քննարկել առանց վկայի մասնակցության գործի քննությունը շարունակելու հարցը։  

Դատավորը որոշում կայացրեց ևս մեկ անգամ ոստիկանության միջոցով վկային ծանուցել հաջորդ դատական նիստի վերաբերյալ և դատաքննությունը հետաձգեց 49 օրով։ Դատավոր Շահբազյանը նշեց, որ հաջորդ նիստը ստիպված է նշանակել հոկտեմբերի 17-ին՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով։

Հիշեցնենք, որ ԱՄ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի պահանջները, մասնավորապես չի ենթարկվել ոստիկանության կայացրած անհետաձգելի միջամտության որոշմանը և մոտեցել է նախկին կնոջը, որի իրավունքը չուներ։

Նշենք, որ Ոստիկանությունն անհետաձգելի միջամտության որոշում կայացնում է՝ ելնելով ընտանեկան բռնության կրկնության հավանականությունից։ 

Factor.am-ը գրել էր, որ մեղադրյալն ու տուժող կինը համատեղ 5 երեխա ունեն, որոնք բոլորն էլ բնակվում են մոր ու մորական տատիկի մոտ։ Դատարանում ցուցմունք է տվել նաև մեղադրյալի զոքանչը, որը պատմել է, որ փեսայի կողմից հաճախակի են եղել բռնությունները, հատկապես երբ նա ալհոկոլ է օգտագործել։ «Մի անգամ էրեխեն զանգեց ինձ, ասեց՝ տատի՛, շո՛ւտ արա, պապան մամային սպանում ա․․․», ես եմ այդ օրը զանգել ոստիկանություն։

Ծխախոտը հանգցրել է աչքի տակ, թքել է աղջկաս վրա»,- դատարանում պատմել է տուժողի մայրը։

Նշենք, որ ԱՄ-ին առաջադրված մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3531 հոդվածով, նախատեսված է տուգանք` 400-600 հազար ՀՀ դրամի չափով, կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ընտանեկան բռնության այլ գործերի քննության մասին Factor.am-ի նյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

Կնոջ նկատմամբ մահափորձ իրականացրած ամուսինը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

600,000 դրամ տուգանք բռնության ենթարկված կինը դժգոհ է դատավճռից

Դատաքննությունը սկսվեց և ավարտվեց մեկ օրում բռնարար տղամարդը մեղավոր ճանաչվեց

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի