«Ինչ արժե Սեպտեմբերի 1-ը»․ ուսումնական տարվա մեկնարկը՝ ֆինանսական նոր բեռ անապահովների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մի քանի օրից սեպտեմբերի 1-ն է․ ուսումնական տարվա մեկնարկը դպրոցահասակ երեխա ունեցողների համար նոր ծախսերի ժամանակահատված է: Հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ․ երեխային դպրոց ուղարկելու համար անհրաժեշտ ապրանքների ցուցակը մեծ է։ Factor TV-ն զրուցել է գնորդների ու վաճառողների հետ՝ պարզելու, թե որքան է կազմում մեկ դպրոցական երեխայի՝ ուսումնական տարվա մեկնարկին նախապատրաստելու բյուջեն։ 

Կինը, որ ներկայանալ չցանկացավ, դպրոցահասակ երկու տղա ունի։ Ասաց՝ նրանց նորմալ դպրոց ճանապարհելու համար 100․000 դրամը չի բավականացնի, միայն պայուսակ, հագուստ, կոշիկ միգուցե կկարողանա գնել, բայց գրենական պիտույք՝ ոչ։ «Թանկացումներ կան, իհարկե»,- ասաց նա։

Դպրոցահասակ երկու երեխա ունեցող մեկ այլ ծնող էլ ասաց, որ նրանց դպրոց ճանապարհելու համար 200․000-ից էլ շատ գումար է անհրաժեշտ, դա դեռ բավական չէ, հաճախ դպրոցն է որոշում, թե երեխան ինչ պետք է հագնի, ինչը լրացուցիչ ծախս է ենթադրում։  Առևտրականներն իրենք էլ չեն հերքում՝ նախորդ տարիների համամատ   թանկացումներ կան, բայց  առևտրի ծավալներից չեն դժգոհում։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ  Հայաստանում գնաճը գերազանցում է նորման։ «Ունենք սեզոնով պայմանավորված գնաճ, որը ձևավորվում է առաջարկ-պահանջարկով»,- ասաց փորձագետը։

Սեպտեմբերի մեկից հետո նշված ապրանքների գները հնարավոր է նվազեն, բայց Պիպոյանն ասում է, այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատ գնաճային ֆոնը կպահպանվի։ Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետը դպրոցահասակ երեխա ունեցողներին խորհուրդ է տալիս գոնե գրենական պիտույքները սկզբում գնել քիչ քանակությամբ՝ այսինքն՝ այնքան, որքան տվյալ պահին պետք է լինելու, իսկ լիարժեք գնումներ կարելի է  կատարել սեպտեմբերի 2-րդ կամ 3-րդ շաբաթում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան