««Հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին չեմ կարող քվեարկել». Կարո Փայլան

Լուրեր

29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը կժամանի Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգմավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ Փայլանի ընդդիմադիրներից 2-րդ փուլ կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Մուհարրեմ Ինջեն:

Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «İYİ» («Լավ») կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում:

Փայլանը, հիշեցնելով Աքշեների հակահայ արտահարտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին:

«Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: Հիմա ես, որպես հայ ինչպե՞ս ձայն տամ Աքշեներին: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականություն է»:

Փայլանը կարծիքը, որ Աքշեները ոչ մի հնարավորություն չունի 2-րդ փուլ դուրս գալու, հիմնավորել է սոցհարցումների արդյունքներով:

Ադրադառնալով Դեմիրթաշի կալանքին՝ Փայլանը կոչ է արել դատավորներին նախագահի թեկնածուին ազատ արձակելու որոշում կայացնել. «Կոչով դիմում եմ դատավորներին՝ ձեր չկայացրած վճիռների համար, հունիսի 24-ից (խորհրդարանական և նախագահական ընտրություններ) հետո հնարավոր է, որ դատարանի առաջ կանգնել: Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի շարունակելու պաշտոնավարել»:

Հայ պատգամավորը նշել է, որ Դեմիրթաշի բանտարկության համար իրավական հիմքեր չկան և, դատական գործերը, որոնք հարուցված են քուրդ քաղաքական գործչի դեմ, միայն քաղաքական ենթատեքստ ունեն:

«Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի հանձնարարականով էլ նա ձերբակալվել է»:

Ըստ Փայլանի՝ Դեմիրթաշը բանտից կարող է ազատ արձակվել միայն Էրդողանի ցանկությամբ, քանի որ դատական գործը վարողները ոչ թե դատավորներ են, այլ նախագահական պալատի հանձնարարականը կատարողներ: