Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Հայաստանը պատրաստվում է դառնալ համաշխարհային բնապահպանական օրակարգի կենտրոնը․ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը, որն անցկացվելու է «Գործել հանուն բնության» խորագրի ներքո։ Այս գագաթնաժողովին ընդառաջ Չինաստանի Կունմին քաղաքում օրերս ամփոփվել է «Կունմինի երկխոսություն» նախապատրաստական բարձր մակարդակի հանդիպումը, որտեղ հանդիպել են բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները, կանանց, երիտասարդներին և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնող փորձագետները՝ քննարկելու, թե ինչպես հաղթահարել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առանցքային բացերը, որն այժմ գտնվում է իր 2030 թվականի թիրախների իրագործման միջնամասում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի» պաշտոնական կայքից։

Ոչ պաշտոնական երկխոսությունը համանախագահել են Չինաստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար ու Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Հուանգ Ռունցյուն և Կանադայի պետքարտուղար ու Մոնրեալում COP 15-ը հյուրընկալած Նատալի Պրովոն:

Ինչ է քննարկվելու Երևանում

Հայաստանի մայրաքաղաքում միջազգային հանրությունը քննարկելու է հետևյալ առանցքային հարցերը.

Համաշխարհային առաջընթացի առաջին գլոբալ վերանայումը

Երկրները կգնահատեն 2022 թ. ընդունված պարտավորությունների կատարման իրական պատկերը։ Քննարկումների հիմքում կլինի «Կենսաբազմազանության գործողությունների վիճակը» առաջին գլոբալ զեկույցը, որը պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում։

Թերացումների և խոչընդոտների վերացում

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու այն թիրախներին, որոնց իրականացման տեմպերն էապես հետ են մնում, մասնավորապես՝ կենսաբազմազանության կորստի անուղղակի պատճառների վերացմանը։

Ֆինանսավորում, ռեսուրսների մոբիլիզացում և տեխնոլոգիաների փոխանցում

Զարգացող երկրներում ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության ընդլայնում, վնասակար սուբսիդիաների վերանայում և բնապահպանական գործողությունների համար հանրային ու մասնավոր կապիտալի ներգրավում։

Ազգային ծրագրեր և ինստիտուցիոնալ մեխանիզմներ

Քննարկվելու է, թե ինչպես կարելի է կենսաբազմազանության գլոբալ թիրախներն արդյունավետորեն ինտեգրել ազգային քաղաքականություններում, ամրապնդել կապը Ռիոյի երեք կոնվենցիաների միջև (կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն և անապատացում), ինչպես նաև ապահովել առաջընթացի չափման հստակ տվյալներ և գիտելիք։

Կունմինի հանդիպման փակման ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար և COP 17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը։

«Որպես COP 17-ը ստանձնող նախագահություն՝ մենք ցանկանում ենք, որ Երևանը լինի մի վայր, որտեղ մենք ազնիվ կլինենք բացերի վերաբերյալ, բայց նույնքան էլ հավակնոտ՝ լուծումների հարցում: Մենք ցանկանում ենք, որ գլոբալ վերանայումն օգնի ամրապնդել իրականացումը, մոբիլիզացնել գործողությունները և պայմաններ ստեղծել, որպեսզի երկրներն ու բոլոր շահագրգիռ կողմերը կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները: Հայաստանի համար ճանապարհը Կունմինից Երևան հանձնառությունից դեպի իրականացում տանող ճանապարհն է»,- ասել է Մաթևոսյանը։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը ահազանգել է, որ աշխարհը չի շարժվում անհրաժեշտ տեմպով ու ծավալով, ուստի՝ անհրաժեշտ է համահասարակական կոնսենսուս և վճռական գործողություններ 2030-ի թիրախներին հասնելու համար։

Համաժողովի համանախագահող երկրների՝ Չինաստանի և Կանադայի ներկայացուցիչները շեշտել են, որ առկա խոր բացերը հնարավոր է հաղթահարել միայն քաղաքական կամքի, փոխադարձ վստահության և զարգացող պետություններին տրամադրվող ֆինանսատեխնիկական օժանդակության շնորհիվ, ինչի վերաբերյալ կոնկրետ որոշումներ են ակնկալվում հենց Երևանում։

Այսպիսով՝ Կունմինի երկխոսությունն ավարտվել է COP 17-ին ընդառաջ կենսաբազմազանությանն ուղղված գործողություններն արագացնելու կոչով։ 

Անի Թամրազյան