600,000 դրամ տուգանք․ բռնության ենթարկված կինը դժգոհ է դատավճռից

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ընտանեկան բռնության գործերից մեկի քննությունը, և դատավոր Արթուր Ադամյանը հրապարակել է վճիռը։ Ընտանեկան բռնություն գործադրած անձը ենթարկվել է 600 հազար ՀՀ դրամ տուգանքի, սակայն ոչ թե բռնություն գործադրելու, այլ կողոպուտի համար։

Ըստ մեղադրանքի՝ Ա․Ա․-ն իր նախկին զուգընկերուհուն ոչ միայն ֆիզիկական բռնության էր ենթարկել և սպառնացել, այլև կողոպտել էր։ Դատավճռով դատավորը հաստատված համարեց, որ Ա․Ա․-ն երկու անգամ հափշտակել է Ե․Ա․-ին պատկանող բջջային հեռախոսն ու դրամապանակը։ Առաջին դրվագում դրամապանակում եղել է 30,000 ՀՀ դրամ, իսկ երկրորդում՝ 32,000։

Factor.am-ը գրել էր, որ տղամարդուն առաջադրված մեղադրանքում դրված 4 հոդվածներից 3-ով քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ լրացել են դրանց վաղեմության ժամկետները։

Նշենք, որ ՀՀ նախորդ քրեական օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում նախատեսված վաղեմության ժամկետը ընդամենը 2 տարի էր, որի պատճառով ընտանեկան բռնության շատ գործերով քրեական հետապնդումը դադարեցվում էր, քանի որ քննությունը սովորաբար 2 տարուց ավելի էր ձգվում։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրով ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում նախատեսված է 5 տարի վաղեմության ժամկետ։

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Էդգար Բաբայանը դատարանին միջնորդել էր մեղավոր ճանաչել կողոպուտի երկու դրվագներում և նշանակել տուգանք` 600 ՀՀ դրամի չափով։ Դատարանը վճռով հենց այդքան տուգանք է սահմանել բռնարար տղամարդու համար, ով դատարանում ընդունել է իր մեղքն ամբողջությամբ՝ առաջադրված բոլոր հոդվածներով։

Տուժող Ե․Ա․-ն Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ ինքն ակնկալում էր, որ բռնարարը ոչ թե կտուգանվի, այլ կազատազրկվի։

«Եթե հաջորդ անգամ նա ինձ մոտենա ու փորձի բռնություն գործադրել, ես ինքս պիտի նրա դատաստանը տեսնեմ, քանի որ այս երկրի դատախազությանն ու դատարանին չի կարելի վստահել»,- ասել է տուժողը։

Նա բազմիցս է հայտարարել, որ իր կարծիքով՝ մեղադրող դատախազը դիտավորությամբ է ձգձգել գործի քննությունը, որպեսզի լրանան առաջադրված մեղադրանքում դրված հոդվածների վաղեմության ժամկետները։

Ընտանեկան բռնության այլ գործերով կայացված դատական ակտերի մասին Factor.am-ի նյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով՝

Դատարանը բավարարեց բռնության ենթարկված կնոջ բողոքը

Կնոջ նկատմամբ մահափորձ իրականացրած ամուսինը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Դատաքննությունը սկսվեց և ավարտվեց մեկ օրում․ բռնարար տղամարդը մեղավոր ճանաչվեց

400 հազար դրամ տուգանք՝ ընտանեկան բռնության մասին օրենքը խախտելու համար

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի