400 հազար դրամ տուգանք՝ ընտանեկան բռնության մասին օրենքը խախտելու համար

Լուրեր

13.03.2026 | 21:20
Այդ նվերը ԱՄՆ փոխնախագահը կարող էր ընկալել ՀՀ-ի կողմից ուղերձ, որ Ղարաբաղյան շարժումը չենք դադարեցրել, կա վերադարձի օրակարգ․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:15
Գիրք նվիրեց՝ պաշտոնը կորցրեց․ որտեղ է սկսվում և ավարտվում գործելու ազատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:02
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը
13.03.2026 | 20:47
Թուրքական նավն անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությունից հետո
13.03.2026 | 20:35
2026 թ․ սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում
13.03.2026 | 20:22
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ ուժեղ հարված կհասցնի Իրանին
13.03.2026 | 20:10
Ատելը փողով է․ ձեր քոմենթի համար կարող են մինչև 2 մլն դրամ պահանջել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. 34 մահվան դեպք՝ 1 տարում. ինչո՞ւ Զինված ուժերում խնդիրները չեն լուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 19:54
Պենտագոնի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի գերագույն առաջնորդը «վիրավոր է, հավանաբար՝ այլանդակված»
13.03.2026 | 19:45
ԱՄՆ-ն հայտնում է, որ Իրաքում կործանված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի բոլոր 6 անդամները զոհվել են
13.03.2026 | 19:35
Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է ձերբակալվել
13.03.2026 | 19:31
Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանում հայերենի դասընթացներ են կազմակերպվում
13.03.2026 | 19:18
Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
13.03.2026 | 19:06
Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
13.03.2026 | 19:00
Երևանում արհեստական բանականությամբ աշխատող լուսացույցների համակարգ կարող է ներդրվել երթևեկությունը կարգավորելու նպատակով․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ընտանեկան բռնությանը վերաբերող գործերից մեկով։ Գ․Հ․-ն մեղավոր է ճանաչվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Պաշտպանական որոշում կիրառելու մասին» դատարանի որոշումը դիտավորությամբ չկատարելու մեջ։

Factor.am-ը ներկայացրել էր այս գործի մանրամասները, մասնավորապես այն, որ դատարանի որոշման համաձայն՝ Գ․Հ․-ն չպետք է 200 մետրից ավելի մոտենար նախկին կնոջն ու դստերը, ինչպես նաև հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվեր նրանց հետ։ Պատճառը տարիներ շարունակ Գ․Հ․-ի բռնարար վարքագիծն է եղել, որի վերաբերյալ նախկին կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն որոշ ժամանակ անց բողոքը հետ է վերցրել, քանի որ նպատակը եղել է ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկելը, այլ որ նախկին ամուսինը չանհանգստացնի իրենց։

Գ․Հ․-ի նախկին կնոջը հաջողվել է դատարանից «Պաշտպանական որոշում կիրառելու մասին» որոշում ստանալ դեռևս 2019 թվականի հունվարին, որը Գ․Հ․-ն խախտել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, Գ․Հ․-ի արարքում իրավապահները դիտավորություն չեն տեսել։ Եվս մեկ պաշտպանական որոշում է կայացվել 2019 թվականի դեկտեմբերին, որից հետո, համաձայն մեղադրանքի, 2020 թվականի փետրվարի 12-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Գ․Հ․-ն այցելել է Ն․Բ․-ի բնակության վայր և սեղմել է հիշյալ բնակարանի զանգի կոճակը։

Այս անգամ գործը մեղադրական եզրակացությամբ հասել է դատարան, և այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ավարտվել է դատաքննությունը։ Իր ճառում մեղադրող դատախազ Սմբատյանը դատարանին միջնորդեց Գ․Հ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգքրի 353․1 հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) և սահմանել պատժաչափ տուգանքի ձևով՝ 500 հազար ՀՀ դրամի չափով։

Նշենք, որ այս հոդվածը խախտելու համար նախատեսված է տուգանք` 300-500 հազար ՀՀ դրամի չափով կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով:

Տուժող Ն․Բ․-ն ևս հանդես եկավ ճառով։ Նա նշեց, որ ամբաստանյալն իրեն հանգիստ չի թողնում անգամ ամուսնալուծվելուց տարիներ անց․ «Տարիներ շարունակ ես ենթարկվել եմ ընտանեկան բռնության, ամուսնալուծվել եմ այդ պատճառով, նույն պատճառով էլ դատարանը պաշտպանական որոշում է տվել, որ Գ․Հ․-ն չմոտենա ինձ: Այսինքն՝ այս գործի հիմքը ընտանեկան բռնությունն է, իսկ քրեական օրենսգրքի 353.1 հոդվածը նրա համար է, որ ընտանեկան բռնության շղթան կանխվի, պատասխանատվություն սահմանվի պաշտպանական ու անհետաձգելի որոշումները չկատարելու համար»:

Տուժողի խոսքով՝ ինքը դիմել է օրենքով սահմանված տարբեր միջոցների, ստացել է անհետաձգելի ու պաշտպանական որոշումներ, որոնք ամբաստանյալը խախտել է․ «Իմ միակ ցանկությունն է, որ նա մեզ հանգիստ թողնի, գուցե արդարացի պատիժը կկանխի նրա հետապնդումները, ուստի, խնդրում եմ Գ․Հ․-ի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ՝ արդարացի պատժով»,- իր ճառն այսպես եզրափակեց Ն․Բ․-ն։

Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Լիլիթ Պինգոլցյանն իր ճառում նշեց, որ իր պաշտպանյալը պետք է արդարացվի, քանի որ նա չի խախտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը:

Փաստաբան Պինգոլցյանը նշեց, որ վերոնշյալ օրենքի դրույթը նախատեսում է պատասխանատվություն ընտանիքում բռնություն գործադրած անձի համար, իսկ Գ․Հ․-ի կողմից ընտանեկան բռնություն կիրառելու վերաբերյալ դատական ակտ չկա, տվյալ քրեական գործի մեղադրանքում էլ չկա ձևակերպում առ այն, որ նա բռնություն է գործադրել․ «Հետևաբար, կա խնդիր սուբյեկտի առումով, իմ պաշտպանյալը տվյալ հանցագործության սուբյեկտ չէ, քանի որ դատապարտված չի եղել բռնություն գործադրելու համար, այսինքն՝ ընտանիքում բռնություն կիրառող անձ չէ»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Գ․Հ․-ի նախկին կինը դիմել էր ոստիկանություն՝ ընտանեկան բռնության ենթարկվելու առնչությամբ, սակայն հետագայում բողոքը հետ է վերցրել, և քրեական գործը կարճվել է ոչ թե արդարացման հիմքով, այլ դիմումի բացակայության պայմաններում։

Պաշտպանը նաև նշեց, որ Գ․Հ․-ն նախկին կնոջ բնակարան այցելելիս դիտավորություն չի ունեցել անհանգստացնել նրան, վստահ չի եղել, որ նա տանն է լինելու։ «Բա՞ SMS-ները»,- հարցրեց դատավոր Դավիթ Բալայանը։ Նա նկատի ուներ այն, որ ըստ մեղադրանքի՝ Գ․Հ․-ն բազմաթիվ տեքստային հաղորդագրություններ է ուղարկել նախկին կնոջը և քանիցս զանգահարել է նրան։ «Դա վարչական պատասխանատվություն է առաջացնում, ես գտնում եմ, որ այս տիրույթում դա չենք կարող քննարկել»,- պատասխանեց փաստաբանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, որը հրապարակեց 40 րոպե անց։ Դատավոր Բալայանը Գ․Հ․-ին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց 400 հազար ՀՀ դրամի չափով։ Տուգանքը վճարելու համար սահմանեց 10 ամիս ժամանակ։

ՀԳ – Դատական նիստերի դահլիճում էր գտնվում «Ֆիդայիններ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը։ Նա դիմեց դատարանին՝ խնդրելով իրեն տալ խոսքի հնարավորություն, ինչը մերժվեց դատարանի կողմից։ Դատական նիստից հետո Factor.am-ը Չիլինգարյանին հարցրեց, թե ինչ էր նա ցանկանում ասել դատարանին։ Նա պատմեց, որ անցած տարվա պատերազմի օրերին է ծանոթացել ամբաստանյալի հետ, ով օգնություն է ուղարկել առաջնագիծ։ Չիլինգարյանը Գ․Հ․-ին ճանաչում է որպես հայրենանվեր անձնավորություն և կարծում է, որ դատավորը կարող էր դա հաշվի առնել վճիռ կայացնելիս։ Ի դեպ, մեղադրող դատախազն իր ճառում նշել էր, որ Գ․Հ․-ի արարքը ոչ ծանրացնող, ոչ մեղմացնող հանգամանք չկա։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի