«Դուռը փակե՛ք, գալիս ա․․․»․ կինն ուզում է, որ նախկին ամուսինն իրեն հանգիստ թողնի

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում էր Գ․Հ․-ի գործը, ով մեղադրվում է դատարանի որոշումը դիտավորությամբ չկատարելու մեջ։ Դատարանի որոշման համաձայն՝ Գ․Հ․-ն չպետք է 200 մետրից ավելի մոտենար նախկին կնոջն ու դստերը, ինչպես նաև հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվեր նրանց հետ։ Պատճառը տարիներ շարունակ Գ․Հ․-ի բռնարար վարքագիծն է եղել, որի վերաբերյալ նախկին կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, սակայն որոշ ժամանակ անց բողոքը հետ է վերցրել, քանի որ նպատակը եղել է ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկելը, այլ որ նախկին ամուսինը չանհանգստացնի իրենց։

«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ներգրավման շնորհիվ Գ․Հ․-ի նախկին կնոջը հաջողվել է դատարանից «Պաշտպանական որոշում կիրառելու մասին» որոշում ստանալ դեռևս 2019 թվականի հունվարին, որը Գ․Հ․-ն կրկին խախտել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, Գ․Հ․-ի արարքում իրավապահները դիտավորություն չեն տեսել։

Եվս մեկ պաշտպանական որոշում է կայացվել 2019 թվականի դեկտեմբերին, որից հետո, համաձայն մեղադրանքի, 2020 թվականի փետրվարի 12-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Գ․Հ․-ն այցելել է Ն․Բ․-ի բնակության վայր և սեղմել է հիշյալ բնակարանի զանգի կոճակը` այդ կերպ դիտավորությամբ չկատարելով <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները:

Դատարանում ցուցմունք տվող Ն․Բ․-ն պնդում է, որ ամուսինը իրենց անհանգստացրել է ոչ միայն բնակարան այցելելով, այլև զանգերով և ձայնային հաղորդագրություններով, որոնք կինը որակեց որպես «ահավոր» և չցանկացավ դատարանում բարձրաձայն արտաբերել դրանց բովանդակությունը։ Ն․Բ․-ն դատարանում պատմեց, որ դեպքի օրը նախկին ամուսինը վաղ առավոտյան հանդիպել է դպրոց գնացող փոքր դստերը փողոցում, վիրավորել է, քաշքշել, ասել է՝ «մամադ քաղմասի բոզ ա»։ «Երեխան լացելով գնացել է դպրոց, ինձ զանգեց, ասեց՝ «Դուռը փակեք, Գ-ն գալիս ա․․․»»,- ասաց Ն․Բ․-ն։ Գ․Հ․-ն իսկապես բարձրացել է վերև, զանգել բնակարանի դռան կոճակը, որը կողպած չի եղել։ Նախկին կինը հասցրել է կողպել դուռը, որոշ ժամանակ հետո Գ․Հ․-ն հեռացել է։

Գ․Հ․-ի պաշտպանը տուժողին հարցրեց՝ արդյոք նա ցանկանում է, որ նախկին ամուսինը քրեական պատասխանատվության ենթարկվի։ «Ես ուզում եմ, որ նա մեզ հանգիստ թողնի»,- պատասխանեց Ն․Բ․-ն։ «Ուզում եք՝ հանգիստ թողնի, բայց հանգիստ թողնելն այլ բան է, քրեական գործով պատժի ենթարկվելը այլ բան է»,- նկատեց պաշտպանը։ Ինչին ի պատասխան Ն․Բ․-ն ասաց․ «Եթե մարդը չի հասկանում նորմալ մարդկային լեզվով, թող օրենքը որոշի»։

Դատարանում հարցաքննվեց նաև Ն․Բ․-ի և Գ․Հ․-ի դուստրը, ում դատավորը զգուշացրեց, որ իրավունք ունի ցուցմունք չտալու հոր դեմ։ 17-ամյա աղջիկը, մոտենալով ամբիոնեին,  չկարողացավ արցունքները զսպել, սակայն հայտարարված ընդմիջումից հետո վերադարձավ ու ասաց, որ ցանկանում է ցուցմունք տալ։ Աղջիկը պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել իր և հոր հանդիպումը՝ նշելով, որ ինքը խնդրել է հորը չմոտենալ իրեն, քանի որ ինքն ամաչում է նրա վարքագծից։ «Ինքը միշտ վիրավորում էր մամայիս, քույրիկիս, տատիկիս, բոլորին վիրավորում էր»,- ասաց դուստրը։

Ամբաստանյալի հարցաքննությունից առաջ պաշտպան Լիլիթ Պինգոլցյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը խորհրդակցի իր պաշտպանյալի հետ։ Դատավորը ընդամենը 10 րոպե ընդմիջում հայտարարեց խորհրդակցության համար։ Սա առաջին դեպքը չէ, երբ պաշտպանը փորձում է հետաձգել դատական նիստը, դատավորը նշեց, որ այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2022 թվականի մարտին, և եթե անդադար հետաձգեն նիստերը, կարող է չհասցնեն ավարտել դատաքննությունը մինչև վաղեմության ժամկետի լրանալը։

Իր ցուցմունքներում ամբաստանյալ Գ․Հ․-ն նշեց, թե իրեն թաղամասի բնակիչները հայտնել էին, որ ավագ դստերը հավանող տղա կա, և ինքը դա իմանալով է ցանկացել զրուցել դստեր հետ, ում հետ վերջին 5 տարիներին առհասարակ չի շփվել, անգամ տեղյակ չի՝ դուստրը սովորում է, թե աշխատում։ Տուժող Ն․Բ․-ն հայտարարեց, որ նախկին ամուսինը ստում է, մեծ դստեր հետ կապված որևէ նման հարց չի եղել։ Գ․Հ․-ի խոսքով՝ ինքը կրտսեր դստերը հանդիպել է պատահաբար, աշխատանքից վերադառնալիս, քաշքշոց չի եղել, նորմալ զրուցել են։ Ավելին՝ ամբաստանյալի խոսքով, դուստրը ինքն է մեկ անգամ զանգահարել իրեն՝ ցանկություն հայտնելով այցելել իր տուն։

Ամբաստանյալը ասաց, թե դատարանի որոշումից հետո իր կողմից զանգ կամ հաղորդագրություն չի եղել։ Դատավոր Բալայանը նրան ցույց տվեց քրեական գործի նյութերը, որոնցում արձանագրված են, թե որ օրերին են Գ․Հ․-ի հեռախոսահամարից զանգեր ու հաղորդագրություններ եղել։ Ամբաստանյալը պնդեց, թե ինքը չի հիշում, որ զանգել է։ Ինչ վերաբերում է նախկին կնոջն ու դստերը անհանգստացնելուն, Գ․Հ․-ն նշեց․ «Եթե դուռը զանգ տալը անհանգստացնել է, թող դա մարդիկ որոշեն․․․։ Ստեղ ընտանիք ա, թշնամություն չկա», ինչին ի պատասխան դուստրն ասաց․ «Ստեղ ընտանիք չկա․․․»։ Գ․Հ․-ն իրեն առաջադրած մեղադրանքը չի ընդունում, քանի որ իր խոսքով՝ ինքը բարի նպատակներով է զանգել, փորձել հանդիպել։

Ամբաստանյալի հարցաքննությունից հետո դատավորը հարցրեց՝ կողմերն ունեն դատավարությունը լրացնելու միջնորդություն։ Պաշտպան Լիլիթ Պինգոլցյանը դարձյալ ընդմիջում խնդրեց, որպեսզի խորհրդակցի իր պաշտպանյալի հետ։ Դատավոր Բալայանը նշեց, որ չի կարող ընդմիջում հայտարարել, քանի որ շուտով այլ դատական նիստ պետք է մեկնարկեր։ Դատավորը հետաձգեց գործի քննությունը՝ խնդրելով, որ կողմերը ճառերին նախապատրաստվեն, իսկ եթե ճառերից առաջ պաշտպանական կողմը ասելիք ունենա, կարող է արտահայտվել։

Հաջորդ դատական նիստի օրը կողմերի հետ համաձայնեցնելիս պարզվեց, որ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը դատարանի կողմից առաջարկվող երեք օրերին էլ արդեն իսկ դատական նիստերի է մարզերում։ Դատավորն ասաց, որ չի կարող այլ օր առաջարկել, քանի որ դա շատ ավելի ուշ կլինի, ինչը չի բխում տուժողի շահերից՝ նկատի ունենալով վաղեմության ժամկետը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին՝ 12։30-ին։

Արման Ղարիբյան