Դատարանը բավարարեց բռնության ենթարկված կնոջ բողոքը

Լուրեր

29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը բավարարեց բռնության ենթարկված Ս․Ա․-ի բողոքն ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազ Դ․Վեքիլյանի կողմից բողոքը մերժելու մասին որոշման։ 

Factor.am-ը գրել էր, որ Ս․Ա․-ի դեմ արցունքաբեր գազ էր գործածել նրա նախկին ամուսին Մ․Զ․-ն։ ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժնում քրեական գործ չէին հարուցել։ Տուժող Ս․Ա․-ի փաստաբան, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արա Ղարագոզյանը բողոքարկել էր քրեական գործ չհարուցելու մասին որոշումը նախ գործը վերահսկող դատախազին։ Վերջինս մերժել էր բողոքը և քրեական գործ չհարուցելու մասին որոշումը թողել էր ուժի մեջ։ Դրանից հետո փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, որն այսօր բավարարեց բողոքը՝ փաստացի հաստատելով փաստաբանի այն պնդումը, որ հետաքննիչը դեպքի առթիվ չի  իրականացրել արդյունավետ քննություն, որի արդյունքում պատասխանատվության չի ենթարկվել բռնարար տղամարդը:

Հետաքննիչ Միասյանը, առգրավվելով Մ․Զ․-ի կողմից գործադրված քիմիական նյութը,  այն չի ուղարկել փորձաքննության՝ պարզելու, թե արդյոք այդ նյութը ինչպիսի վնաս կարող է հասցնել մարդկանց  կյանքին և առողջությանը։ Սրա վերաբերյալ հետաքննիչ Մինասյանը դատարանում հայտարարել էր, թե նյութը չի ուղարկել փորձաքննության, որպեսզի «չվատնի պետական միջոցները»։ Դատարանը, սակայն, բավարար չհամարեց քննիչի բացատրությունը և այսօրվա իր որոշմամբ վերացրեց քրեական գործի հարուցումը մերժելու մասին  որոշումը։

Այսօր դատարան էր հրավիրվել նաև Ս․Ա․-ի նախկին ամուսինը։ Վերջինս չէր ներկայացել և դատական նիստերի քարտուղարին փոխանցել էր, որ չի պատրաստվում ներկայանալ դատարան, իսկ ինչ-որ իր մասին կասվի դատարանում, սուտ է։  

Նշենք, որ բռնության ենթարկված կինը Factor.am-ին պատմել էր, որ ոստիկանությունը մշտապես անլուրջ է վերաբերվել ընտանեկան բռնության վերաբերյալ իր ահազանգերին։ ««Նորից թուղթ պիտի սևացնենք, մեկ ա՝ գործ չեմ հարուցելու»,- ասում էր հետաքննիչը, իսկ մեկ այլ հետաքննիչ իմ շարունակական բողոքներին ի պատասխան ասաց՝ «Ճիշտ տղամարդ ընտրեիր․․․», կարծես ես էի մեղավոր, որ իմ դեմ բռնություն էր կիրառվում»,- պատմում է Ս․Ա․-ն։

Նա նաև պայքարում է անչափահաս որդու խնամակալությունը ստանձնելու համար։ Երեխան հոր մոտ է և նրան այցելելու գրեթե բոլոր փորձերը ուղեկցվում են վեճերով ու բռնությամբ։

Արման Ղարիբյան