Հետաքննիչը չի ցանկացել «վատնել պետական միջոցները»՝ ընտանեկան բռնության գործը բացահայտելու նպատակով

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Իր անչափահաս որդուն տեսնելու նպատակով Ս․Ա․-ն գնացել է նախկին ամուսնու տուն․ թեև նախորդ բոլոր այցերի ժամանակ անախորժություններ ու բռնություն է եղել, մայրը չի դադարել այցելել նախկին ամուսնու բնակարան, քանի որ դա որդուն տեսնելու իր միակ հնարավորությունն է եղել։ 2021 թվականի օգոստոսի 29-ի այցի ժամանակ ևս նախկին ամուսնու հետ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս անչափահաս որդու ներկայությամբ արցունքաբեր գազ է փչել Ս․Ա․-ի և նրա նշանածի դեմքին։

Կինը դիմել է ոստիկանություն, Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որից հետո քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հետաքննիչ Մինասյանը գտել է, որ Մ․ Զ․-ի կատարած արարքում բացակայում է հանցագործությունը, քանի որ նրա արարքից տուժած անձանց ստացած մարմնական վնասվածքները, ըստ քննիչի,  առողջության թեթև վնասի հատկանիշեր չեն պարունակում։

Տուժողի խոսքով՝ դեպքից անմիջապես հետո իրենք ժամանակավոր կորցրել են տեսողությունը, իր նշանածի հետ պատերը շոշափելով ու անտանելի ցավ զգալով իջել են 7-րդ հարկ, թակել դռները հարևանների դռները, օգնություն են խնդրել, սակայն ոչ ոք չի օգնել: Նրանց հաջողվել է վերելակով իջնել բակ, հասնել ցայտաղբյուրի մոտ ու լվացվել, մաքուր օդ շնչել։ «Երկուսս էլ  շնչահեղձ էինք լինում ու կուրացել էինք, անտանելի մրմռոց էինք  զգում, սրտխառնոց, քիմիական նյութը լցվել էր շնչափողս ու բերանս»,- Factor.am-ի հետ զրույցում հիշել է Ս․Ա․-ն:

Շտապօգնությունը ժամանել է կես ժամ անց, որից հետո նրանց տարել են նախ Հանրապետական հիվանդանոց, որտեղից ուղղորդել են Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Այնտեղ աչքերը զննելու ու առաջին օգնություն ցուցաբերելուց հետո զույգին տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ վերջիններիս այրվածքները զննել են, դեղ են  ներարկել, թրջոցներ դրել ու սառեցնող քսուկներ են քսել դեմքին և մարմնին: Երկու բուժհաստատություններն էլ բուժում և դեղորայք են  նշանակել: Մի քանի ժամ անց վերադարձել են տուն: Տուժողի ինքնազգացողությունը վատ է եղել նաև հաջորդ օրը և նա դիմել է բուժօգնույթան Հանրապետական հիվանդնանոց, որտեղ թունավորման դեմ ստացել է բուժում: Այրոցները, սրտխառնոցն ու մրմռոցները շարունակվել են տևական ժամանակ:

Դեպքի օրը ոստիկանություն է դիմել Ս․Ա․-ի նախկին ամուսինը՝ տեղեկացնելով, թե Ս․Ա․-ի նշանածը դանակի ցուցադրությամբ կյանքի սպառնալիք է հնչեցրել իր հասցեին։ Նախապատրաստված նյութերով, սակայն, այդ պնդումը հերքվել է, միջադեպի վերաբերյալ առկա տեսանյութից պարզ է դարձել, որ դանակի ցուցադրում առհասարակ չի եղել։ Միևնույն ժամանակ քրեական գործ չի հարուցվել արցունքաբեր գազ գործածած Մ․Զ․-ի նկատմամբ։ Տուժող Ս․Ա․-ի փաստաբան Արա Ղարագոզյանը բողոքարկել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։

Բողոքի քննության առաջին դատական նիստը տեղի ունեցավ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում։ Փաստաբան Ղարագյոզյանը, ներկայացնելով բողոքը, նշեց, որ հետաքննիչը դեպքի առթիվ չի  իրականացրել արդյունավետ քննություն, որի արդյունքում պատասխանատվության  չի   ենթարկվել բռնարար տղամարդը: «Իր հերթին, դատախազ  Դ.Վեքիլյանը դրսևորել է նույն անգործությունն ընտանեկան բռնության  դեպքի  բացահայտման առնչությամբ՝ հրաժարվելով իրականացնել արդյունավետ  քննություն։ Դատախազի որոշումը կրում է ձևական բնույթ, դատախազական հսկողությունը իրականացնելու փոխարեն Վեքիլյանը  ստանձնել է հետաքննիչի  անարդար որոշումը պաշտպանող փաստաբանի դերը»,- նշեց տուժողի ներկայացուցչը։

Դատարանում դատախազության դիրքորոշումը ներկայացնում էր ոչ թե Վեքիլյանը, այլ Հովհաննես Փիլիպոսյանը։ Նա պնդեց, թե Մ․Զ․-ի արարքը ոչ թե ընտանեկան բռնության շրջանակներում է տեղի ունեցել, այլ կնոջ հասցեին արված ոչ կոռեկտ կատակի արդյունքում ծագած վեճի հետևանք է եղել։ Ս․Ա․-ն Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը նախկին ամուսնու կողմից բազմիցս է ենթարկվել հոգեբանական և ֆիզիկական բռնությունների, սակայն նախաքննության մարմինը գործը չի դիտարկել որպես ընտանեկան բռնություն՝ 2021 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցած բռնարարքը քննեկով համատեքստից կտրված՝ որպես առանձին միջադեպ։

Փաստաբան Ղարագոզյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ փաստվել է, որ Ս․Ա․-ին և նրա նշանածին պատճառվել է ուժեղ ֆիզիկական ցավ, իսկ հոգեբանական տառապանքի  վերաբերյալ  որևէ քննություն չի իրականացվել և չի  նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու տուժողների հոգեբանական տառապանքի առկայությունը և  աստիճանը: «Տուժողի ներկայացմամբ՝ նա ծանր հոգեբանական վիճակում է, քանի որ միջադեպը տեղի է ունեցել իր մանկահասակ երեխայի ներկայությամբ: Հայրը իր պահվածքով ակնհայտորեն ցույց է տվել երեխային մոր հանդեպ իր ուժի գերակայությունը և ատելությունը, որն և տուժողին և երեխային պատճառել է հոգեկան տառապանք»,- հայտարարեց փաստաբանը:

Հետաքննիչ Միասյանը, առգրավվելով Մ․Զ․-ի կողմից գործադրված քիմիական նյութը,  այն չի ուղարկել փորձաքննության՝ պարզելու, թե արդյոք այդ   նյութը ինչպիսի վնաս կարող է հասցնել  մարդկանց  կյանքին և առողջությանը։ Սրա վերաբերյալ հետաքննիչ Մինասյանը հայտարարեց, թե նյութը չի ուղարկել փորձաքննության, որպեսզի «չվատնի պետական միջոցները»։ Նրա կարծիքով՝ սրվակը գործարանային արտադրության էր և դրա վրայի գրությունից պարզ է եղել, որ արցունքաբեր գազ է, իսկ դրա առաջացրած հետևանքները պարզ են դարձել տուժողի ստացած վնասվածքների դատաբժշկական փորձաքննությամբ, ուստի առանձին փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն նա չի տեսել։

Մինասյանը նաև հայտարարեց, թե իր կարծիքով տուժողը պետական միջոցները փորձում է ծառայեցնել իր անձնական շահերի, ինչին ի պատասխան փաստաբան Ղարագոզյանը նշեց, որ իրավապահ մարմիններն իրենց անգործությամբ նպաստում են, որ բռնարարները շարունակեն հանցավոր արարքներ գործել։ Ղարագոզյանը նաև հիշեցրեց, որ պետությունն իր քաղաքացիներին ընտանեկան բռնությունից պաշտպանելու պոզիտիվ պարտականություն ունի, և ինքը ցավ է ապրում, որ այդ նպատակի համար ծախսվող ռեսուրսները հետաքննիչը դիտարկում է որպես  վատնում։

Դատախազն ու հետաքննիչը նշեցին, որ փաստաբանի բերված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։ Դատավոր Արշակ Մաթևոսյանը հետաձգեց բողոքի քննությունը, որպեսզի դատարան հրավիրի նաև Մ․Զ․-ին և նրա արարքից տուժած Ա․Ա․-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի