Ովքեր կարող են օգտվել անձնական օգնականի ծառայությունից, և ով կարող է լինել անձնական օգնական․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
Բոլորը

Հայաստանում շուրջ 2500 հաշմանդամություն ունեցող անձ հնարավորություն կունենա օգտվելու անձնական օգնականի ծառայությունից: Պետությունը պատրաստվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդնել անձնական օգնականի ինստիտուտը: Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Շահառուների շրջանակը ներառում է ամենակարիքավոր խումբը. անձնական օգնականի ծառայություն կարող է տրամադրվել հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, ում ընտանիքը հաշվառված է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:

«Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը: Նրանք բոլորը պարտադիր պետք է անցնեն համապատասխան վերապատրաստում: Անձնական օգնականները վարձատրվելու են ժամավճարով՝ 1050 դրամ, ինչը հնարավոր է վերանայվի»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը: Եթե նման չափով ժամավճարը պահպանվի, ապա մոտ 5 մլրդ դրամ բյուջեից կնախատեսվի այս կարիքների համար:

Նոր կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից, սակայն մինչ այդ,  որոշ համայնքներում այն արդեն իսկ ուժի մեջ կմտնի պիլոտային ձևաչափով: Նպատակը համակարգի խութերը վերհանելն է, մեխանիզմների գործունակությունը ստուգելն է, գուցե պարզեցնելու, բարելավելու կարիք լինի:

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները տարբեր են, հետևաբար նրանց մատուցվող անձնական օգնականի ծառայությունը պետք է լինի կոնկրետ՝ յուրաքանչյուրի կարիքներին համահունչ:

«Մեկին, օրինակ, աջակցության կարիք է լինելու տանը, որ ճիշտ ժամանակին ընդունի իր դեղահաբերը, մյուսին պետք է օգնել աշխատավայր ուղեկցելու հարցում, մեկ այլ անձ կարիք կունենա իր համար գնումներ կատարելու և այլն: Այսինքն՝ ինչպես տեսնում եք, կարիքները տարբեր են»,- նշեց նախարարի տեղակալը:

Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ ոչինչ առանց թիրախային խմբի հետ համաձայնեցնելու, առանց նրանց հետ քննարկելու չեն նախաձեռնում: Նա նկատեց, որ այս ծրագիրը նաև հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձին խնամող ընտանիքի անդամին վերադառնալ աշխատաշուկա, հմտությունները զարգացնել: Մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացուն աջակցելը, աշխատաշուկայում ներառելը՝ օգտագործելով մասնագիտական ներուժը:

Մանրամասները՝ տեսանյութում։