«Արտահերթ ընտրությունները չի կարելի ուշացնել»․ Ծառուկյանական պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հանրապետականը մտադիր չէ մոտ ժամանակներս ռևանշի հասնել իշխանությանը տիրանալու համար, ինչի մասին այսօր գրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Արմեն Աշոտյանը համաձայն չէ առաջին նախագահի հետ։ «Մայիսի 8-ից առ այսօր որևէ փաստագրված դեպք, որ Հանրապետական կուսակցության անդամը, այս կամ այն պաշտոնյան իր պարտականությունները թերի է կատարել կամ չի կատարում, կամ հորդորներ է ուղղել մեր քաղաքացիներին ճանապարհներ փակել և այլն, բացարձակ կապ չունեն Հանրապետականի հետ»,- ասում է Արմեն Աշոտյանը։

Տեր-Պետրոսյանը նկատել է, որ կառավարության ծրագրի ընդունումից հետո Հանրապետականն ամեն ինչ անելու է բացահայտ սաբոտաժով նվազեցնելու նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության և քաոսի վիճակ ստեղծելու համար։ Արմեն Աշոտյանն իր կուսակցությունից նման բան չի սպասում:

«Հանրապետական կուսակցությունը կանգնելով մեր պետականության վերականգնման ակունքներից առ այսօր երկրում տեղի ունեցող ազգային ու պետական արժեք ունեցող խնդիրների կողքին, իրեն չի կարող թույլ տալ մանրախնդիր ու քինախնդիր լուծումների գնալ»,- վստահեցնում է պատգամավորը։

Սակայն նոր իշխանության գալով պարոն Աշոտյանը տեսնում է մի քանի վտանգ՝ անարխիան, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու վտանգը և պոպուլիզմը։ Նա ասում է, որ այս վտանգները միայն ինքը չի տեսնում, այլ բազմաթիվ քաղաքական գործիչներ․ «Ես չեմ ասում, որ նրանք ամբողջությամբ տեսանելի են»։

Պարոն Աշոտյանն ուղղակիորեն չի ասում, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք չկա, նա ասում է, որ դեռ չկա այնպիսի փաստաթուղթ, որը ցույց կտա իշխանության գործողությունները։ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանի համար  հստակ է՝ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Ընտրությունները, իրականացումն ընտրությունների չի կարելի շատ ուշացնել»,- պնդում է Արարատ Զուրաբյանը։

Ըստ նրա, այդ ընտրությունները պետք է տեղի ունենան հենց այս տարի, ամենաուշը՝ աշնանը․ «Հետաձգումը առաջացնելու է մշտապես ռևանշի հնարավորություն»։

Ի դեպ, Արարատ Զուրաբյանը բացառում է, որ այս փուլում Հանրապետականը կարող է ռևանշի հասնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և վերադարձնել իշխանությունը։ Ըստ Զուրաբյանի՝ վարչապետի թիկունքում զանգվածների աջակցությունն է։ Սակայն պարոն Զուրաբյանը հասկանում է Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը։

«Ժամանակը այս պարագայում միշտ չի, որ կարող է աշխատել Փաշինյանի օգտին։ Հասարակությունը մեծ սպասումներ ունի Փաշինյանից և որոշ ժամանակ անց չստանալով այն, ինչ սպասում է, կսառի։ Եվ այդ փուլում Հանրապետականն ունենալով բավականաչափ քաղաքական փորձ և անցած ճանապարհ, կարող է սկսել մտածել ռևանշի մասին»,- զգուշացնում է նախկին ընդդիմադիրը։

Ռևանշի հնարավորությունը բացառելու համար, ըստ Արարատ Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ պետք է սկսի կանխարգելիչ գործողությունները։

Մհեր Արշակյան